Դամասկոսում անվտանգությունն ուժեղացվել է. կայացել է Անտիոքի ուղղափառ եկեղեցու նոր պատրիարք Հովհաննես X-ի գահակալման արարողությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Արարողությանը ներկա է եղել Լիբանանի քրիստոնյա մարոնիթների պատրիարք Բեշարա Ռաին, որը երկխոսության միջոցով խաղաղության ձեռքբերման կոչ է արել:
Միջոցառումից առաջ Դամասկոսի կենտրոնում գտնվող Սուրբ խաչ եկեղեցու հարակից շինությունների տանիքին դիպուկահարներ են տեղակայվել: Եկեղեցի մտնել թույլատրվել է միայն հրավիրվածներին:
Լիբանանցի քրիստոնյա մարոնիթների պատրիարքի այցը Սիրիա առաջին անգամ եղել է 1943 թվականին՝ Լիբանանի անկախության հռչակումից հետո: Նրա այցը դիտվել է որպես նախագահ Բաշար Ասադի ռեժիմին աջակցելու դրսևորում:






































