Tuesday, 16 06 2026
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը

Ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ հացադուլ սկսելուց 20 օր հետո

Ընդհանրապես մարդը 40 օր շարունակ կարող է հաց չուտել, բայց նրա օրգանիզմում կարող է առաջանալ ինտոքսիկացիա՝ ինքնաթունավորում: Առաջին 10-15 օրը համեմատաբարավելի հեշտ է անցնում՝ կարող է նկատվել սրտխառնոց, գլխապտույտ, գխացավ, ճնշման տատանում, բայց հետագայում կարող ես շատ ավելի բարդ խնդիրների առջև կանգնել՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բժիշկ,ընդհանուր թերապևտ Տաթևիկ Արշակյանը՝ խոսելով ՀՀ նախագահի թեկնածու, արդեն 19 օր հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի մասին:

«Ստամոքսն արտադրում է պեպսին, երբ այն ուրիշ ոչինչ չի ունենում քայքայելու՝ տվյալ դեպքում բացակայում է ուտելիքը, սկսում է քայքայել ստամոքսի և կերակրափողի լորձաթաղանթը՝ նպաստելով տարատեսակ էրոզիաների և խոցերի առաջացմանը: Կարճ ասած՝ օրգանիզմը սկսում է ինքն իրենով սնվել, այսպիսով ամբողջովին շարքից հանել մնացած բոլոր օրգանները: Առաջին հերթին, իհարկե, ստամոքսը, հետո աղիքները, ապա՝ ենթաստամոքսային գեղձը և այսպես շարունակ: Առաջին երկու շաբաթների ընթացքում հնարավոր է ոչինչ չլինի, եթե մարդը մինչ այդ կատարյալ առողջ է, բայց արդեն 15-րդ օրվանից սկսած հացադուլը կարող է ամբողջությամբ շարքից հանել ստամոքսը, չնայած այն ընդունված կարծիքին, որ մարդը կարող է 40 օր չսնվել: Իսկ մենք գիտենք, թե որքան երկարատև ժամանակ է պահանջումաղեստամոքսային հիվանդությունների բուժումը: Շատ խորանալու դեպքում նույնիսկ երբեմն անհնար է դառնում բուժել»,- ասաց Տ. Արշակյանը:

Բացի վերը նշված վտանգներից, Տ. Արշակյանը նաև նշեց, որ օրգանիզմում ուտելիքի երկարաժամկետ բացակայությունը՝ 20 օր և ավելի, կարող է շարքից հանել նաև ոսկորները. «Ուտելիքի միջոցով մարդը ստանում է կալցիում, քանի որ տվյալ դեպքում նա ո՛չ միայն չի սնվում, այլ նաև անհրաժեշտ վիտամիններ չի ընդունում, իսկ հացադուլի կանոնները պահանջում են նաև վիտամինների բացակայություն, ապա շատ հնարավոր է, որ տվյալ անձն ունենա ոսկորների և հոդերի ամենատարբեր և ամենավտանգավոր խնդիրներ:Բացի այդ, մարդը չսնվելու ընթացքում կունենա երիկամների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև սակավարյունություն՝ սկսած 25-րդ օրվանից, ինչը շատ վտանգավոր է»:

Բժշկուհին նաև նշեց, որ հացադուլից հետո չի կարելի միանգամից հաց ուտել, քանի որ այդ ընթացքում ստամոքսը շատ փոքրանում է և միանգամից մեծ քանակությամբ ուտելիք ընդունել չի կարող. «Մարդիկ սովորաբար հացադուլից անմիջապես հետո մեծ քանակությամբ ուտելիք են ընդունում՝ այդ հանգամանքը հաշվի չառնելով, ինչն էլ կարող է առաջացնել իմ վերը նշած ստամոքսային հիվանդություններից ցանկացածը»:

Տաթևիկ Արշակյանի խոսքով՝ եթե մարդը մինչ հացադուլ հայտարարելն ունի առողջական որևէ խնդիր, այսինքն՝ որևէ օրգան հիվանդ է, ապա հացադուլի ընթացքում առաջինը քայքայվում է հենց այդ օրգանը. ի դեպ, գործընթացը սկսվում է հացադուլի հենց երկրորդ օրվանից»:

Հիշեցնենք, որհաշվի առնելով այն հանգամանքը, որ հացադուլի 20-րդ օրվանից սկսած մարդու օրգանիզմում կարող են առաջանալ և զարգանալ առողջությունը վնասող անդառնալի պրոցեսներ, որոնց հետագա բուժումը կարող է չափազանց դժվար կամ նույնիսկ անհնար լինել, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը փետրվարի 8-ին ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին կատարած այցի ժամանակ նրան առաջարկել էր շատ կարճ ժամանակաընթացքում հիվանդանոցային պայմաններում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել, ինչը հնարավորություն կտար մասնագիտական վերջնական գնահատական տալ նրա առողջական վիճակի վերաբերյալ։

Նախարարի հորդորին ի պատասխան Անդրիաս Ղուկասյանը և նրա բժիշկները որոշել են հրաժարվել առաջարկից և ընտրել են այլ ճանապարհ` փետրվարի 11-ին, հացադուլի վայրը չլքելով, տեղում հանձնել արյան և այլ անալիզներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում