Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, վաղը` փետրվարի 11-ին, թիմը կուղևորվի Թուրքիա, որտեղ կանցկացնի տարվա երկրորդ ուսումնամարզական հավաքը:
Հավաքի ընթացքում նախատեսված է երեք հանդիպում: «Փյունիկ»-ի մրցակիցները կլինեն մոլդովական «Միլսամի»-ն, Սարոևոյի «Օլիմպիկ»-ը և ղազախական «Վոստոկ»-ը:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:











































