Բելգիացի դպրոցականը կարողացել է ներթափանցել ինքնաթիռ և Բրյուսելից մեկնել իսպանական Մալագա:
Ինչպես հաղորդում են համացանցային լրատվամիջոցները՝ Մալագայի ոստիկանության ուշադրությունը գրավել է օդանավակայանում միայնակ զբոսնող 12-ամյա մի տղա:
Ի պատասխան իրավապահների հարցերին՝ տղան ասել է, որ իր ծնողները հանձնում են իրերը: Ոստիկաններին այս պատասխանը չի բավարարել և հետագա ստուգման արդյունքում պարզվել է, որ տղան բելգիացի դպրոցական է, ով Իսպանիա է ժամանել միայնակ՝ առանց տոմսի և փաստաթղթերի:
Ավիաընկերությունն ու անվտանգության ծառայությունը պարզում են, թե ինչպես է 12-ամյա երեխան կարողացել անցնել վերահսկողության բոլոր գործընթացները, որոնք նախորդում են վայրէջքին. մինչ թռիչքը սրահում նաև հաշվում են ուղևորներին:








































