Բրիտանացի փորձագետները նոր զեկույց են հրատարակել, որում ասվում է, որ ամբողջ աշխարհում արտադրվող սննդի 30-50%-ը դեն է նետվում: Այդ քանակությունը կբավարարեր, որպեսզի աշխարհի բոլոր պետությունների սոված բնակիչները կերակրվեին: ԱՄՆ-ում և Եվրոպայում սննդի փչացման գլխավոր պատճառը սխալ պահպանումն ու տեղափոխումն է: Երբեմն էլ մարդիկ այնքան սնունդ են գնում, որքան իրենց հարկավոր չէ: Շատ հաճախ էլ բանջարեղեններն ու մրգերը չեն վաճառվում իրենց ոչ գրավիչ տեսքի համար:
Զեկույցի հեղինակները եվրոպական կառավարություններին խնդրում են նվազեցնել վաճառքի խիստ ստանդարտները, գովազդային ակցիաների քանակները, ինչպես նաև արտադրողներին և վաճառողներին տեղեկացնել սննդի ճիշտ պահպանման և տեղափոխման կանոնների մասին:






































