17-ամյա անգլիացի Բեն Ռիզը իր ննջասենյակում վառելով բուրավետ փայտիկ՝ գնացել է լոգանք ընդունելու: Այդ ընթացքում սենյակում հրդեհ է բռնկվել:
Կուկի անունով թութակը, ով այդ ժամանակ մեկ այլ սենյակում էր գտնվում, թռել է լոգասենյակ՝ իր տիրոջ մոտ և ուժգին թափահարել թևերը: Բենը կասկածել է, որ տանն ինչ-որ բան այն չէ. նա դուրս է եկել լոգասենյակից և օգնություն կանչել:
Իսկ հերոս թռչունը չի կարողացել փրկվել: Նա անհետացավ կրակի բոցերում:
Բենը նաև լուրջ վնասվածքներ չի ստացել:
Կուկիի մարմինը հայտնաբերել են այրված սենյակում, նրան թաղել են տիրոջ այգում: Այս մասին հաղորդում է Medikforum-ը:










































