Ուկրաինայի և ԵՄ միջև Ասոցիացիայի ստեղծման համաձայնագիրը պատրաստ է, չնայած որ դրա ստորագրումը երաշխավորված չէ, տեղեկացրել է Ուկրաինայում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Վոլտերսը “Зеркало недели”-ին տված հարցազրույցում:
Դիվանագետը նշել է, որ հնարավոր է այն ստորագրվի այս տարվա նոյեմբեր ամսին:
«Սակայն դա երաշխավորված չէ: Քանի որ ԵՄ կողմից մի շարք պայմաններ են առաջադրվել, որոնք պետք է կատարվեն ուկրաինական իշխանությունների կողմից: Մասնավորապես, դրանցից մեկը կապված է ընտրական արդարադատության վերացման հետ»,- նշել է Վոլտերսը:
Դեսպանն ասել է, որ համաձայնագրի ստորագրումը կախված է ուկրաինական կողմից:
«Եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի, ինչպես նաև Ալեքսանդր Կվասնևսկու և Պետա Կոքսի այցելությունները Ուկրաինա լավ հնարավորություն են ցույց տալու, թե ինչքան է երկիրը պատրաստ համաձայնագրի ստորագրմանը: Ես շատ կցանկանայի, որ Ուկրաինան անդամագրվեր Եվրամիությանը, քանի որ համոզված եմ, որ դա այն ճանապարհն է, որով նա պետք է շարժվի»,- նշել է նա:







































