Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Աղջկա հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով տուրուդմփոցը Չարենցավանում ավարտվել է սպանությամբ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Ռոբերտ Գալստյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Գործի դատական քննությունը դեռ 2013 թվականի մայիսից էր ընթանում:
Նախաքննական մարմինը 23-ամյա Ռոբերտ Գալստյանին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ռոբերտ Գալստյանը կալանքի տակ է առնվել 2012 թվականի հուլիսի 10-ին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ տուժող Վարդան Վարդանյանի ընկեր Արթուր Խալաֆյանը 2012 թվականի հուլիսի 8-ին Կոտայքի մարզի Կարենիսի ձորում մասնակցել է իր ծանոթ Կարենի ծննդյան օրվան նվիրված խնջույքին, որի ժամանակ Կարենի ազգական Գրիշան աղջիկներից մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Արթուր Խալաֆյանին դիտողություն է արել: Գրիշան ու Արթուրը վիճել են:

Վիճաբանությունը շարունակվել է Կարենիսի ձորում, որտեղ, ըստ դատական ակտի, Արթուրը Վարդան Վարդանյանի ու այլ ընկերների հետ ծեծել է Գրիշա Կոստանդյանին ու նրա ազգականներին:

Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում ծեծված Գրիշան իր ընկերներ Ռոբերտ Գալստյանի, Վահեի, Արթուրի հետ Չարենցավանի թիվ 3 դպրոցի մոտ հանդիպել է մեքենայով մենակ երթևեկող Վարդան Վարդանյանին:

Գրիշային ծեծելու վերաբերյալ պարզաբանումներ են պահանջել Վարդանից: Վիճել են, որի ժամանակ, դատական ակտի համաձայն, Ռոբերտ Գալստյանը առնվազն 19 սմ շեղբի երկարություն ունեցող դանակով հարվածել է Վարդան Վարդանյանի կենսական կարևոր օրգաններին՝ գլխի ծոծրակային հատվածին, պատճառել է ծոծրակային շրջանի կտրած վերք, այնուհետև խփել է որովայնին՝ պատճառելով որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վնասվածք՝ լյարդի վնասումով: Ներքին և արտաքին սուր արյունահոսություն է տեղի ունեցել:

Վարդան Վարդանյանը նույն օրը, ժամը 23-ն անց 10 րոպեին հիվանդանոցում մահացել է:

Դատարանում ամբաստանյալ Ռոբերտ Գալստյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե դեպքի օրը իրեն զանգահարել է Գրիշան ու ասել է, թե Կարենիսի ձորում վիճաբանություն է եղել: Ինքը գնացել է նրանց շենքի բակ: Զանգել է Գրիշային, նա չի պատասխանել:

Մտածել է, թե ինչ-որ բան է եղել: Մեքենա է վերցրել ու գնացել գյուղ, բայց ճանապարհին հանդիպակաց ուղեգոտով անցնող մեքենայի մեջ նկատել է Գրիշային: Իրենք հանդիպել են, ինքը տեսել է, որ Գրիշայի վիճակը վատ է. նրա մի աչքը կապույտ է եղել, ականջից արյուն է հոսել:

Ինքը մեքենայով Գրիշայի հետ գնացել է նրա հորաքրոջ տուն, օգնել է, որ նա լվացվի, արյունը մաքրի: Հետո մի քանի մեքենայով գնացել են Չարենցավան:

Երբ թեքվել են դպրոցի կողմը, տղաները կանգնել են: Գրիշան ասել է, թե իրենց դիմաց կանգնած մեքենայի մեջ իրենց ծեծողներից մեկն է: Իրենք մոտեցել են այդ մեքենային:

Այդ պահին Գրիշայի ազգականներն են եկել:

Գրիշայենք ոչինչ չեն խոսել, իսկ Վարդան անունով տղան՝ նրա անունը ինքը հետագայում է իմացել, իրեն ագրեսիվ է պահել, հայհոյանքներ է տվել:

Իրենք ցանկացել են հեռանալ: Ինքը համարյա թե մեքենա նստելիս է եղել, երբ Վարդանը շարունակել է հայհոյել: Ինքը զգուշացրել է, որ չհայհոյի, բայց նա իրեն էլ է հայհոյել:
Մեքենայի մեջ սպասքի տոպրակ է եղել, որի միջից ինքը դանակ է վերցրել, գնացել ու խփել է Վարդանին:
Ինքը չի ցանկացել այդ տղային սպանել, ցավում է, որ նա մահացել է:
Իրեն մայրը մենակ է խնամել հիվանդանոցում, երբ ինքը վրաերթից հետո պառկած է եղել ծանր վիճակում, ինքը բորբոքվում է մոր հասցեին ասված ցանկացած բացասական բառից: Երբ Վարդանը հայհոյել է իր մորը, ինքը կորցրել է ինքնատիրապետումը:

Դեպքի օրը ինքը տնից դուրս գալիս հետը ծակող-կտրող ոչինչ չի վերցրել: Գրպանում այդ դանակը չէր կարող թաքցնել, տանից դուրս գալիս կռվի նպատակ չի ունեցել, ինքը դեռ չգիտեր, թե ինչ է եղել:
Գրիշային ծեծված վիճակում տեսնելով՝ վատ է զգացել:

Կոնկրետ Վարդանին հարվածելու պահը չի հիշում: Հիշում է, որ սպասքի տոպրակից վերցրել է դանակը, բայց հետո ինչ է արել՝ չի հիշում: Չի հիշում՝ մարմնի որ մասին է հարվածել: Դանակը եղել է արծաթագույն շեղբով: Հարվածելուց հետո դանակը նետել է, չի հիշում՝ որ ուղղությամբ:

Դեպքի հաջորդ օրն է իմացել, որ Վարդանը մահացել է: Դանակահարության պահին ներկա են եղել բազմաթիվ մարդիկ:
Հուլիսի 10-ին Ռոբերտ Գալստյանն ինքնակամ ներկայացել է Չարենցավանի ոստիկանություն:

Ընդհանուր իրավասության դատարանը հանգել է եզրակացության, որ Ռոբերտ Գալստյանը տուժող Վարդան Վարդանյանի որովայնին դանակով մեկ անգամ հարվածել է մոր հասցեին հնչեցված հայհոյանքից վրդովված: Նա ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել, հանցանքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չի կատարել: Հարվածելու պահին նրա դիտավորությունն ուղղված չի եղել տուժողին սպանելուն՝ ըստ դատարանի:

Տուժողի մահը վրա է հասել որովայնի խոռոչ թափանցող վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորստից:
Ռոբերտ Գալստյանի արարքը վերաորակվել է, նա մեղավոր է ճանաչվել ոչ թե դիտավորյալ սպանության, այլ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Ռոբերտ Գալստյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ինչպես մեղադրողը, այնպես էլ ամբաստանյալ Գալստյանի շահերի պաշտպանը:

Պաշտպան Ա. Սահակյանը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բողոքը՝ նշեց, որ պաշտպանական կողմը դժգոհ է կայացված դատավճռից: Դեպքից ժամեր առաջ Ռոբերտ Գալստյանն ընկերոջը տեսել է մի խումբ մարդկանց կողմից դաժանորեն ծեծված վիճակում: Այդ տեսարանից Գալստյանը եղել է հոգեճնշված վիճակում:

Դեպքի պահին տուժողը հայհոյել է Ռոբերտ Գալստյանի մոր հասցեին: Ըստ պաշտպանի՝ ամբաստանյալը մի առանձին կապվածություն ունի իր մայրիկի հետ: Դրա համար էլ հոգեկան հուզմունքի վիճակի մեջ է հայտնվել:

«Դեպքից հետո պաշտպանյալս հետաֆեկտային վիճակում է եղել, նա անհաղորդ է եղել, թուլացած… »,- ասաց պաշտպանը: Նրա կարծիքով՝ դատահոգեբան-փորձագետ Մ. Պետրոսյանը երկու անգամ անհասկանալի եզրակացություններ է տվել հանցանքի պահին Ռոբերտ Գալստյանի հոգեբանական վիճակի մասին:

Առաջին անգամը արձանագրել է, թե եզրակացություն տալն անհնարին է, քանի որ փորձաքննվողը երկրորդ անգամ անընդմեջ չի ներկայանում փորձաքննության: Բայց պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը եղել է անազատության մեջ, եթե նրան ներկայացնեին փորձաքննության, նա կներկայանար, չեն ներկայացրել, դա նրա կամքից անկախ է եղել, և դատահոգեբանական փորձաքննությունն անկատար է մնացել անհիմն կերպով:

Երկրորդ անգամ փորձաքննությունը կատարվել է, սակայն փորձագետը հետևություններ չի կատարել, նշել է, թե որոշ անձանց դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև եղած հակասությունները թույլ չեն տալիս եզրակացության հանգել, կատեգորիկ կերպով հետևություն անել՝ մարդը գտնվե՞լ է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, թե՞ ոչ:

Պաշտպանը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը գործով ձեռք բերված ապացույցների մի մասին առավել նշանակություն է տվել, ապացույցների մի մասն էլ ընդհանրապես դուրս է մնացել գնահատումից: Դատարանը հաշվի չի առել ամբաստանյալի առողջական վիճակը…

Պաշտպանն ասաց, որ ինքը միջնորդել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, որպեսզի փորձաքննության կատարումը հանձնարարվի ավելի փորձառու Էլդա Գրինին: Բայց ընդհանուր իրավասության դատարանը, ըստ պաշտպանի, անհիմն կերպով մերժել է միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե հոգեկան խիստ հուզմունքն իրավաբանական կատեգորիա է:

Այնուամենայնիվ, դատարանը իր ակտում գրել է՝ ամբաստանյալը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, ինչը, պաշտպանի կարծիքով, չի բխել գործով հետազոտված ապացույցներից, ու այդ հարցը «բաց է մնացել»:

Պաշտպանը պնդեց, որ իր պաշտպանյալի արարքը պետք է որակվի որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով:

Իսկ եթե վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, այն կարծիքին հանգի, որ դատարանը ճիշտ է որակել Ռոբերտ Գալստյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով, ապա, ըստ պաշտպանի, նշանակված 7 տարի ազատազրկումը Գալստյանի համար խիստ պատիժ է:

Պաշտպանը ներկայացրեց, որ դատարանը պետք է հաշվի առնի, որ ամբաստանյալը վատառողջ է, նա վիրահատվել է դատապարտյալների հիվանդանոցում, նրա հարազատները 33 հազար դոլար են տվել տուժող կողմին ու հատուցել են պատճառված նյութական վնասը: Այդ հանգամանքները, ըստ պաշտպանի, կարող են նույնիսկ բացառիկ ճանաչվել դատարանի կողմից, ու Գալստյանի նկատմամբ կարող է նշանակվել անգամ օրենքով սահմանվածից ավելի մեղմ պատիժ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառումով:

Ռոբերտ Գալստյանը միացավ իր պաշտպանին: Նա ասաց, որ ցավում է կատարվածի համար:

«Ես մարդասպան չեմ»,- ասաց ամբաստանյալը և նշեց, որ հանցագործությունը կատարել է հանգամանքների սխալ զուգորդման պատճառով:

Նա ընդունեց, որ դանակով ինքն է հարվածել տուժողին: Դանակն իր մոտ չի եղել, այն վերցրել է մեքենայի միջից: Նա հաստատապես համոզված է եղել, որ տուժողը անձամբ մասնակցել է իր ընկերներին ծեծելուն:

«Էս ամեն ինչը աննորմալ է, ես չեմ ցանկացել, որ էսպես լինի… Ես արժանի եմ պատժի, բայց՝ ավելի մեղմ պատժի…»:

Մեղադրող Ա. Բարսեղյանն իր բերած բողոքը հիմնավորելով՝ նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը սխալ է կատարել՝ վերաորակելով ամբաստանյալի արարքը: Նրա կատարածը հենց դիտավորյալ սպանություն է եղել, ու նա պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրողն ասաց, թե Գալստյանի հանցավոր արարքի շարժառիթը եղել է վրեժը՝ տուժողի՝ ավելի վաղ կատարած գործողություններով պայմանավորված: Գալստյանը հարվածել է տուժողի կենսական կարևորություն ունեցող օրգանների շրջանին:

Ամբաստանյալը նստած է եղել մեքենայի մեջ: Նա դանակ է վերցրել, մոտեցել է տուժողին, ուժգին հարվածել է՝ այս ամենը, ըստ մեղադրողի, հիմնավորում է, որ ամբաստանյալը գործել է սպանելու դիտավորությամբ:

Տուժողի որովայնին հասցված վնասվածքի վերքային խողովակի երկարությունը եղել է մոտ 19 սմ, ինչը վկայում է նաև հարվածի ուժգնության մասին: Եվ նման չափերի դանակ օգտագործողը, այն էլ՝ տուժողի որովայնին հարվածողը չէր կարող չնախատեսել մահվան հնարավորությունը:

Մեղադրողն ընդգծեց՝ եթե Գալստյանը հայհոյանքի համար ցանկացել է պատժել տուժողին, ինչո՞ւ է դանակ վերցրել: Տուժողը մենակ է եղել, իրենք՝ մեծաթիվ, կարող էին առանց դանակի էլ «պատժել»: Որովայնի շրջանում մեկ ուժգին հարվածով էլ հնարավոր է մարդուն սպանել, եթե անգամ ապացուցված չհամարենք տուժողի ծոծրակային շրջանի վնասվածքի պատճառումը Գալստյանի կողմից:

Մեղադրողը նշեց, որ դանակով հարվածելուց հետո Գալստյանը փախել է, ոչ մի բան չի ձեռնարկել տուժողին օգնելու համար: Տուժողն իր ուժերով է հասել մոտակա հիվանդանոց:

Նախաքննության ժամանակ հիմնավորվել է, որ բժշկական օգնությունը ճիշտ է ցուցաբերվել, բայց տուժողի կյանքը փրկել հնարավոր չի եղել, ըստ մեղադրողի՝ դա ևս ցույց է տալիս, որ սպանության դիտավորությամբ էր կատարված հարվածը:
Մեղադրողը պնդեց իր բողոքը՝ ամբաստանյալին մեղավոր ճանաչել ու դատապարտել դիտավորյալ սպանության համար:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը իրավաբան չէր, նա չկողմնորոշվեց, թե բողոք բերած կողմերից ով է ավելի ճիշտ: Ասաց՝ դե դատախազը երևի ճիշտ կասի, իսկ հետո, նշելով, որ չի կողմնորոշվում, ասաց. «Օրենքով որը ճիշտ է՝ էդպես արեք»:
Բերված բողոքների դեմ իրենց առարկությունները կողմերը կներկայացնեն հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում