«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչին այնքան էլ դուր չեն գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում կատարվող ռեֆորմները:
«Ես համամիտ չեմ ֆուտբոլիստների աշխատավարձերի սահմանափակմանը: Եթե ես հարուստ եմ և ցանկանում եմ բոլոր միջոցներս ծախսել ակումբի համար, դա իմ անձնական խնդիրն է: Սա, իհարկե, միայն իմ կարծիքն է: Բայց ես համաձայն չեմ նոր կանոնների հետ:
Մեզ անհրաժեշտ է լավ ֆուտբոլիստների տրանսֆերներ ձեռք բերել: Եթե դու նման տրանսֆերներ գնելու ցանկություն ունես, պետք է գումար ծախսես: Դա վերաբերում է ոչ միայն մեզ, այլև այլ ակումբների: Մեզ համար ծանր կլինի աշխատել և ճանապարհներ փնտրել այս իրավիճակից դուրս գալու համար»,- հայտարարել է Մանչինին:








































