Համարվում է, որ 1839-ի մարտի 23-ին է առաջին անգամ հայտնվել O.K. (այժմ հայտնի որպես օ քեյ) արտահայտությունը՝ գրում է Calend.ru-ն:
Որոշ տվյալներով՝ բոստոնյան Morning Post պարբերականում այդ արտահայտությունը գրվել է որպես սխալ գրված all korrect արտահայտության հումորային կրճատված ձև: Նյու Յորքում դեմոկրատները կարծում են, որ այդ բառը ստեղծել են հենց իրենք՝ իրենց ակումբն անվանելով The Democratic OK Club (Ok-ը Old Kinderhook վայրի կրճատ անվանումն է):
Պետք է ասել, որ շատ տարբերակներ են առաջ քաշվել՝ դրան մասնակցել են և հույները՝ ola kala (ամեն ինչ լավ է), և լատինացիները՝ omina correcta, և ֆինները՝ oikea (ճիշտ է): Մասնակցել են նաև ֆրանսիացի ծովահենները և նույնիսկ գերմանացիները: