Thursday, 11 06 2026
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում

Ավստրիական դպրոցներում թուրքերենը կդառնա երկրորդ օտար լեզու

Mignews.com կայքի հաղորդմամբ, Ավստրիայի լուսավորության նախարարությունն աշխատում է ուսուցման նոր ծրագրի վրա, որում նախատեսում է թուրքերենը դարձնել երկրորդ օտար լեզու:

Կրթական համակարգում թուրքերենը ներդրվում է նրա համար, որ բարձր դասարանի աշակերտները դրանով կարողանան բուհ ընդունվելու քննություն հանձնեն:

Նշվում է, որ դրանով թուրքերենը կհավասարեցվի այնպիսի լեզուներին, ինչպիսիք են ֆրանսերենը, ռուսերենը, լեհերենը, ինչպես նաև բոսնիերենը, սերբերենն ու խորվաթերենը, որոնց համար արդեն իսկ գործում են նմանատիպ ծրագրեր:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, Ավստրիայում բնակվում է 263.000 թուրք, սակայն իրականում դրանց քանակն առավել մեծ է:

Ի դեպ, 2010 թվականի նոյեմբերին ավստրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ավստրիայում Թուրքիայի դեսպան Էջվեթ Թեզջանն ավստրիական իշխանություններին մեղադրել էր տեղի թուրքերի նկատմամբ ձուլման քաղաքականություն վարելու մեջ` նշելով, թե ավստրիաբնակ թուրքերը երկրի իշխանությունների կողմից ընկալվում են որպես «վիրուսներ»:

Այն ժամանակ դա դիվանագիտական լուրջ սկանդալ հարուցեց Վիեննայի և Անկարայի միջև: Ավստրիան սպառնաց խոչընդոտներ հարուցել ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցում: Իսկ այժմ Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը սպառնում է թուրք դեսպանի պատճառով բոյկոտել իր թուրքական այցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում