Wednesday, 01 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում

Մեկ առ մեկ արմատախիլ ենք անելու բոլոր հոռի երևույթները. Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընտրողների հետ:

«…Ապահով Հայաստանի հենասյունն ապահով ընտանիքն է, իսկ ապահով կարող է լինել միայն առողջ ընտանիքը։ Ահա մեր գլխավոր նպատակադրումներից մեկը, որն իր մեջ շատ բան է ներառում»,-այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահի թեկնածուն այդ համատեքստում խոսել է առողջապահության ոլորտի բարեփոխումների մասին, ընդգծել, որ դրանք արդեն ընթացքի մեջ են, սակայն դեռևս շատ անելիքներ կան: Այդ անելիքները, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, պարզունակ ցանկություններ կամ վերջերս մոդայիկ դարձած` անհիմն պոպուլիստական թեզեր չեն, այլ հաշվարկված, հիմնավորված և իրականացման պատրաստ ծրագրեր, որոնց ֆինանսավորման աղբյուրները, պատասխանատուներն ու իրագործման մեխանիզմները հստակ են:

«Մեր քաղաքականությունն ուղղված է լինելու հիվանդությունների կանխարգելմանը՝ առողջ կենսակերպի պայմաններ ստեղծելու միջոցով:

Մայրական առողջության և առողջ սերնդի դաստիարակության խնդիրները հատուկ հոգածության առարկա են դառնալու: Հայաստանում ձևավորելու ենք այնպիսի միջավայր, որտեղ մայրությունն ու մանկությունը գտնվում են հասարակության և պետության պաշտպանության ու հովանավորության ներքո: Վերարտադրողական առողջության պահպանման ծառայությունները պետք է լինեն առավելագույնս հասանելի և որակյալ Հայաստանի ողջ տարածքում: Մեր երկրի բոլոր համայնքների բնակիչները պիտի կարողանան օգտվել որակյալ բժշկական ծառայություններից:

Ծնելիությունը խթանելու նպատակով ներդնելու ենք մայրական կապիտալի համակարգ:
Երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան դեպքում պետության կողմից տրվող միանվագ նպաստի չափը պետք է լինի խրախուսական, իսկ 5-րդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում պետության կողմից տրվող աջակցությունն էապես կնպաստի բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավմանը: Բազմազավակ ընտանիքները դիտարկվելու են որպես ապահով հասարակության կարևոր օղակ:

Պետական պատվերի շրջանակներում որոշ հիվանդությունների տեսակների և սոցիալապես անապահով խավերի համար ներդնելու ենք բժշկական ապահովագրության ինստիտուտը: Դուք գիտեք, որ մենք անցյալ տարվանից մեր քաղաքացիների որոշ կատեգորիաների համար ներդրել ենք բժշկական ապահովագրության ինստիտուտը, և մենք այս տարի ընդլայնել ենք դրա շրջանակները: Արվածի ամբողջ նպատակը կայանում է նրանում, որպեսզի մի քանի տարի հետո մենք մեր հանրապետությունում անցնենք պարտադիր առողջապահական ապահովագրության:

Բժիշկների պարտադիր վերապատրաստման, այդ թվում՝ աշխարհի լավագույն առողջապահական կենտ¬րոն¬ներում համապատասխան մեխանիզմի ներդրման միջոցով, ապահովելու ենք հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտո-րոշում, որակյալ բուժում։

Շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման և վերազինման ծրագրի իրականացումը:

Մենք բոլոր մարզերում այսօր ունենք առողջապահական հաստատություններ, որոնք ի վիճակի են որակյալ ծառայություն մատուցելու և մենք ուսումնասիրելով վիճակը՝ տեսնում ենք, որ այս առումով որոշ չափով հաջողվել է բեռնաթափել Երևանի առողջապահական հաստատությունները:

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար երաշխավորելու ենք սրտի անհետաձգելի վիրահատությունը: Կառուցելու ենք միջազգային չափանիշներին համապատասխան արյունաբանության հիվանդանոց: Գիտեք՝ հիմնում ենք ուռուցքաբանական կենտրոն, որը կընձեռի ժամանակակից գիտական մեթոդներով ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն: Մենք պարտավորվել ենք Հայաստանը դարձնել առողջապահության գերազանցության տարածաշրջանային կենտրոն և չենք շեղվելու ստանձնած պարտավորություններից»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա խոսել է նաև բիոտեխնոլոգիաների և դեղագործության ժամանակակից արտադրություններ հիմնելու համար ներդրումների իրականացման, դեղատնային գործունեության, բուժհաստատությունների արդիականացման, նորագույն տեխնիկական միջոցներով հագեցման ու բուժման գերժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման ուղղությամբ ծրագրերի իրականացման, ինչպես նաև փոքր քիմիայի զարգացման ծրագրի շրջանակներում եզակի դեղանյութերի և դեղամիջոցների ստեղծման, արտադրման և նաև արտահանման գործընթացները պետականորեն հովանավորելու մասին:

Իր ելույթում ՀՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև ընտրարշավի ընթացքին՝ ընտրություններն ինչ-որ առումով երկրի, հասարակության համար փորձություն, հասունության յուրօրինակ քննություն համարելով քաղաքացիների, քաղաքական ուժերի և գործիչների, պաշտոնյաների համար: Լարված իրավիճակներում, ըստ Սերժ Սարգսյանի, մարդը դրսևորում է իր բոլոր ունակությունները, այդ ժամանակ ավելի ցայտուն են դրսևորվում նրա ուժեղ և թույլ, լավ և վատ կողմերը: Նախընտրական բնական լարվածության ներքո ևս, ՀՀ նախագահի թեկնածուի համոզմամբ, նույնն է տեղի ունենում, և դրա արդյունքում կարելի է այս օրերին ամեն ինչի ականատես լինել, անգամ՝ զավեշտալի դեպքերի: Նրա խոսքով, կարևոր է, որ այս ամենը ժամանակավոր է: «Շատ շուտով գալու է հանգիստ, առանց անիմաստ աղմուկի, տարբեր տրամաչափի ինքնակայացողների աղաղակներից անդին աշխատանքի, կոշտ ու հետևողական աշխատանքի ժամանակը: Ամեն ինչից անկախ՝ մենք հետևողականորեն առաջ ենք տանելու մեր երկիրը, հատ առ հատ լուծելու ենք բոլոր պրոբլեմները, որ այսօր առկա են, մեկ առ մեկ արմատախիլ ենք անելու մեզանում առկա բոլոր հոռի երևույթները: Մենք սա կարող ենք անել, եթե ունենանք հասարակության աջակցությունը»,-Քանաքեռ-Զեյթուն համայնքում ասել է Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում