Wednesday, 10 06 2026
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԴԱՀԿ-ը գույքագրել է «Քոչարյանների պատիվն ու արժանապատվությունը արատավորած» 1in.am-ի գրասենյակում առկա ողջ գույքը

«Առաջին լրատվական»-ի հիմնադիր «Սկիզբ Մեդիա կենտրոն» ընկերության փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այսօր ԴԱՀԿ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Գ. Սախոյանին է հանձնվել գրություն և փաստաթղթեր այն մասին, որ ընկերության հաշվեկշռում գույք չկա: Հիշեցնենք, որ երեկ հարկադիր կատարողը ներկայացել էր «Առաջին լրատվական»-ի խմբագրություն՝ կալանք դնելու ընկերության գույքի վրա: Հունվարի 15-ին նման որոշում էր կայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը: Ընկերության գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնելու միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդի Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Ա. Մելիքբեկյանը:

Քոչարյանները որոշել են, որ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորվել է այն հոդվածի արդյունքում, որտեղ հրապարակված է եղել, որ 2006թ. «Նաիրիտ» գործարանի սեփականաշնորհումը կատարվել է Ռ. Քոչարյանի անմիջական հսկողությամբ, և որ նախկին նախագահն անմասն չի մնացել այդ գործընթացից: Քոչարյանների պատիվն ու արժանապատվությունը վիրավորել է նաև մեր մեկ այլ հրապարակում, որտեղ նշված էր, թե «Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակին է պատկանում «ՎիվաՍել» ծառայությունից բջջային հեռախոսով համեմատաբար ցածր սակագնով միջազգային հեռախոսազանգեր իրականացնելու VoIP ծառայությունը»: Ընդ որում, հրապարակումները միակողմանի չեն եղել, հարցում է արվել Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, և նրա պատասխանը ներգրավվել է հոդվածում:

Քոչարյաններն այս հրապարակման համար դիմել էին դատարան իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար 5 մլն դրամ փոխհատուցելու պահանջով: Միաժամանակ միջնորդել էին, որ դատարանը կալանք դնի «Սկիզբ Մեդիա Կենտրոնի» գույքի ու դրամական միջոցների վրա: Դատարանը մերժել էր կալանք դնել դրամական միջոցների վրա, բայց որոշել էր կալանքի տակ առնել գույքը: Բայց քանի որ ընկերությունը որևէ գույք չունի, ԴԱՀԿ-ին չի հաջողվել կալանք դնել: Ընկերության կողմից օգտագործվող գույքը հանդիսանում է ֆիզիկական անձի սեփականություն, որն անհատույց օգտագործման է տրվել:

«Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ը դեռ դատարանից Քոչարյանների ներկայացուցչի հայցադիմումը և կից փաստաթղթերը չի ստացել, թեպետ մեր ճնշմամբ այն փոստով ուղարկվել է: Դատարանը վարույթ ընդունած գործով առայժմ նիստ չի նշանակել: Իսկ մենք մեր դիրքորոշման մասին կտեղեկացնենք հայցադիմումը ստանալուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում