Wednesday, 01 07 2026
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

«Վե՛րջ ռեժիմին» ակցիան՝ ԿԸՀ-ից մինչև նախագահական (տեսանյութ)

«Բնակի՛չ, դարձի՛ր քաղաքացի, տեր, պահանջատեր», «Անհնազանդ ենք անօրինությանը, հանքահենությանը», «Ինքնորոշված քաղաքացին թաղում է օլիգարխիան», «Ո՛չ ռեժիմին, այո՛ ազգային միասնությանը». այս կարգախոսների ներքո այսօր ԿԸՀ շենքից մեկնարկեց «Վերջ ռեժիմին» խորագրով ակցիան: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ակտիվիստ, ակցիայի կազմակերպիչ Աննա Շահնազարյանը, ակցիայի մասնակիցները ՀՀ ԿԸՀ-ից պահանջում են, որ հակասահմանադրական կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, չկարողանա մասնակցել գալիք նախագահական ընտրություններին, իսկ մյուս պահանջն ուղղված է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին, որպեսզի նրանք իրենց ներկայացուցիչներին դուրս բերեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունից, քանի որ դրանց շնորհիվ այս ապօրինի կուսակցությունը ձեռք է բերում վստահություն:

«Մեր պահանջը նույնն է, ինչ Անդրիաս Ղուկասյանինը: Մենք՝ քաղաքացիներս, ընտրական իրավունք իրացնելու հնարավորություն չունենք կեղծիքների դեպքում, հնարավոր չէ կասեցնել դա, քանի որ ընտրություններին մասնակցում է ՀՀԿ-ն, իսկ այս գործընթացին սատարում են միջազգային դիտորդները»,- նշեց Աննա Շահնազարյանը:

Բնապահպան Լևոն Գալստյանն ասաց, որ մասնակցում է ակցիային, փորձում քաղաքացիական գիտակցություն արթնացնել՝ չմոռանալով բնապահպանական մասը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն ասաց, որ միջոցառումը կարևոր է, քանի որ ուղղված է նրան, որպեսզի մինչև ընտրությունները ինչ-որ ազդեցություն ունենան այն մարդկանց վրա, որոնք հերթական անգամ փորձում են կեղծել ընտրությունները, և այն մարդկանց վրա, որոնք հերթական անգամ անհեթեթ գնահատական են պատրաստվում տալ, թե սա ևս մեկ քայլ առաջ է: Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի հացադուլին՝ նա ասաց, որ այն մինչև երեկ ընդունելի էր: Սակայն, Ռուբինյանի խոսքով, նա արդեն հյուծված վիճակում է, ուստի կոչ է անում դադարեցնել հացադուլը:

«Վե՛րջ ռեժիմին» ակցիայի մասնակիցները ԿԸՀ շենքից շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության երևանյան գրասենյակ: Սակայն Բաղրամյան պողոտայում ակցիան անակնկալ շրջադարձ ունեցավ: Ակցիայի շուրջ 50 մասնակիցներ իրենց պահանջը ներկայացնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի մոտ՝ որոշեցին շարժվել դեպի նախագահական նստավայր՝ իրենց բողոքը նաև գործող նախագահին հայտնելու, սակայն ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ փակեցին ցուցարարների ճանապարհը՝ թույլ չտալով առաջ շարժվել:

ՌԱՀՀԿ փորձագետ, ակցիայի կազմակերպիչ Սարո Սարոյանը բանակցություններ սկսեց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ում ներկայացրեց, որ ինքնաբուխ է որոշումը կայացվել, սակայն Օսիպյանը հակադարձեց՝ մեջբերելով ՀՀ Սահմանադրության այն կետը, համաձայն որի՝ ցուցարարները խոչընդոտում են այլոց ազատ շարժվելու իրավունքը, իսկ ոստիկանները փորձում են սահմանադրական կարգը պահել:

Բանակցություններին միացան արդեն շուրջ 15 օր հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանն ու Աշոտ Մանուչարյանը: Երկար բանակցություններից հետո ակցիայի մասնակիցներին հաջողվեց շարժվել դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ և ակցիան ավարտվեց:

Մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում