Ինչպես տեղեկացնում է Դիլիջանի «Իմպուլս»-ի պաշտոնական կայքը, թիմը 4 ստուգողական հանդիպում կանցկացնի առաջիկայում:
Առաջին խաղը տեղի է ունենալու փետրվարի 13-ին չեխական «Տեպլիցե»-ի հետ:
Փետրվարի 17-ին «Իմպուլս»-ն ուժերը չափելու է Բուլղարիայի առաջատար ակումբներից մեկի՝ «Լևսկի»-ի, իսկ փետրվարի 25-ին՝ Օրենբուրգի «Գազովիկ»-ի հետ:
Եվս մեկ հանդիպում «Իմպուլս»-ը կանցկացնի փետրվարի 21-ին, իսկ մրցակցի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:
Լուսանկարը՝ «Իմպուլս»-ի պաշտոնական կայքի:











































