Մոսկվայի Կարմիր հրապարակում մոտ 35 տարեկան տղամարդ է ինքնահրկիզվել:
Ինչպես հաղորդում է LifeNews-ը, դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 14:00-ի սահմաններում: Դեպքի ականատեսները «շտապ օգնություն» և ոստիկանություն են կանչել: Տուժածին ուժեղ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց. նրա մարմնի 40 տոկոսն այրված է:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ տղամարդը Կրասնոդարի մարզից է և մի քանի օր առաջ էր եկել Մոսկվա՝ կացարանների հարցում արդարության հասնելու համար: