«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու մեջ կասկածվող անձինք եղել են թմրամոլներ: Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է 2 մարդու, որոնք կասկածվում են այդ մահափորձի մեջ: Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ մահափորձը եղել է պատվիրված, և կասկածյալները արդեն ԱԱԾ-ում խոստովանական ցուցմունք են տվել:
Հիշեցնենք նաև, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք: Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 և 305 հոդվածների հատկանիշներով:









































