Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղակայված կարի գործարանում հրդեհ է բռնկվել, հաղորդում է GHN-ը:
Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչության ծառայության տվյալներով՝ ծխից տուժել է 4 մարդ:
Կրակն ընդգրկել է շուրջ 400 ք.մ տարածք ներկա պահին հրդեհը մարվել է:
Նախնական տվյալներով՝ վնասը բավականին մեծ է: Հետաքննությունը պարզում է հրդեհի պատճառները:









































