Tuesday, 14 05 2024
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները

«Ես չէի համեմատի Հայաստանը Բելառուսի հետ, ՀՀ-ին ԱլԳ-ում շատ ավելին կտրվի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դոլիձեն: Նա «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ստանձնեց համանախագահի պաշտոնը Ուկրաինան ներկայացնող Բորիս Տարասյուկի փոխարեն:

-Պարո՛ն Դոլիձե, Եվրամիությունը Արևելյան գործընկերության անդամ երկրներին պատրաստվում է նոր փաստաթուղթ առաջարկել: Արդեն իսկ նշվում է, որ Հայաստանին տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու։ Հետաքրքիր է` այդ տարբերակված մոտեցումն իրենից ի՞նչ է ներկայացնելու։

Նախ` ես կցանկանայի ընդգծել, որ թեև Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, Եվրամիությունը և Հայաստանը Վիլնյուսում տեղի ունեցած գագաթաժողովում որոշեցին շարունակել համագործակցությունը, ներառյալ` առևտրատնտեսական հարաբերությունները, ինչն, իմ կարծիքով, լավ է: Այս գործընթացը պետք է շարունակվի, և Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելը չի նշանակում, թե Հայաստանը չի կարող մասնակցել և հաղորդակցվել Եվրամիության հետ այնպիսի հարցերով, ինչպիսին է, օրինակ, Եվրամիության հետ տնտեսական ինտեգրացիան։ Ես միայն կողջունեմ, որ Հայաստանին նման հնարավորություն տրվի, և կարծում եմ, որ հիմա Հայաստանն այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում, հետագայում դրանք էլ ավելի կինտենսիվացնի:

Բայց ենթադրվում է, որ Հայաստանին կտրվի, օրինակ, Բելառուսի կարգավիճակն Արևելյան գործընկերությունում, որն, ըստ էության, չկա էլ, ոչ մի աշխատանք չի տանում այդ գործընկերության շրջանակներում։

Դժբախտաբար, Բելառուսն ընդհանրապես չի մասնակցում Արևելյան գործընկերության աշխատանքներին մի քանի պատճառներով, թեև պաշտոնապես Արևելյան գործընկերության անդամ պետություն է: Ես Բելառուսը չէի համեմատի Հայաստանի հետ: Դուք լավ պատվիրակություն ունեք, որն ակտիվորեն մասնակցում է բոլոր հանդիպումներին: Ես կցանկանայի, որ Բելառուսն էլ Հայաստանի նման լիներ: Ես Հայաստանին ցանկանում եմ ամենալավը, ուզում եմ, որ Հայաստանն անպայման օգտագործի այս հնարավորությունը:

Մայիսին Ռիգայում տեղի է ունենալու Եվրամիության գագաթաժողովը, արդեն այդտեղ որևէ բան սպասել կարո՞ղ ենք:

-Ես կարծում եմ, որ պետք է սպասենք: Իմ երկրի համար էլ է շատ կարևոր, մենք մի քանի առաջնահերթություն ենք տեսնում: Առաջինը և ամենակարևորը ազատ վիզային ռեժիմն է Եվրամիության հետ, որը կնպաստի Եվրամիության և ԱլԳ անդամ պետությունների ժողովուրդների հաղորդակցության ինտենսիվացմանը: ։ Բացի այդ՝ մեզ համար առաջնային և կարևոր է Ասոցացման համաձայնագրի վավերացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում