«Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեսը խոսել է «Միլան»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջիկա խաղերի մասին ու նշել, որ թիմը չի հոգնել հաղթելուց:
«Դա այն խաղերն են, որոնցում հաճույքով ես խաղում: Այս հետաքրքիր խաղերը, կարելի է ասել, արդեն մեր քթի տակ են: Բայց մենք պայքարել ենք, որ այդ խաղերին մասնակցենք: Մենք ամեն ինչ կանենք, որ «Բարսա»-ն լինի այնտեղ, որտեղ արժանի է:
Մեր թիմը բաղկացած է այնպիսի խաղացողներից, ովքեր գիտեն, թե ինչ է հաղթանակը: Բայց պարտությունները նույնպես սպորտի մի մասն են: Չնայած, երբ խաղը խաղի հետևից հաղթում ես, պարտության դառնությունը ավելի մեծ է լինում, քանի որ դու միշտ փորձում ես հաղթանակ տանել»,- Ալվեսի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:











































