ԱԺ աշխատակազմի և պատգամավորների օգնականների միջև լուռ մրցակցություն է սկսվել: Երեկ Աժ աշխատակազմից շատերը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում դժգոհություն են հայտնել, որ իրենք, չնայած երկարամյա աշխատանքային ստաժին, ավելի քիչ են վարձատրվում, քան պատգամավորների օգնականները: Բանն այն է, որ Աժ աշխատակիցները, իրենց պաշտոնից ու ստաժից կախված, ստանում են 60-100 հազար դրամ աշխատավարձ, և միայն վարչության պետերի աշխատավարձն է անցնում 100 հազարից, այնինչ պատգամավորների օգնականները, անկախ իրենց ստաժից, ստանում են 110 հազար դրամ:
«Օգնականների աշխատանքը կանոնակարգված չէ, իրենք են որոշում ռեժիմը՝ երբ գան Աժ, երբ գնան: Իսկ մենք պարտավոր ենք ժամը 9-18-ն աշխատել ու աշխատում ենք, ոչ թե Աժ պատերի ներսում ժամանակ անցկացնում»,-«Ժողովուրդի» հետ զրույցում դժգոհեցին Աժ աշխատակազմի ներկայացուցիչները՝ հավելելով, որ առաջին կարգի մասնագետն առնվազն 20 տարի պետք է աշխատի, որ 100 հազար դրամ աշխատավարձ ստանա:











































