Էշլի Ռիգիտանոն, ով համարվում էր ԱՄՆ-ի նորաձևության գուրուն, ինքնասպան է եղել՝ նետվելով Գուդզոն գետը Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոն կամրջից: Աղջկա թողած Louis Vuitton շքեղ պայուսակի մեջ քննիչները գրություն, էպիլեպսիայի և թմրամիջոցների դեմ դեղեր են հայտնաբերել, ինչպես նաև հինգ կանանց անուններ, ում հանգուցյալը արգելել է մասնակցել իր թաղմանը:
Հրաժեշտի գրության մեջ հիշատակվում է նաև մի երիտասարդի անուն, ով նրան այդքան դժբախտ է դարձրել, սակայն նա թույլատրել է մասնակցել թաղմանը՝ նշելով, որ նա ստացել է այն, ինչին արժանի է:
22-ամյա Ռիգիտանոն, ով աշխատում էր հայտնի դիզայներ Ալեքս Վուի աքսեսուարների խանութներում, լուրջ խնդիրներ ուներ և նախկինում արդեն փորձել էր ինքնասպան լինել, փոխանցում է NEWSru.co.il-ը:
Վերջերս աղջիկը Missfits անվանմամբ իր սեփական խանութն էր բացել, որտեղ իր ընկերուհու հետ կիսաթանկարժեք քարերից պատրաստված զարդեր էին վաճառում:








































