Wednesday, 01 07 2026
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ազատամարտիկները կշարունակեն պայքարել առանց որևէ ուժի միանալու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ, Ապարանի ջոկատի հրամանատար, Ազատամարտիկների դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:

– Պարոն Պետրոսյան, օրերս արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերը հանդիպեցին Սերժ Սարգսյանին՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունների շուրջ իրենց մոտեցումները: Հնարավո՞ր է՝ մի օր էլ ազատամարտիկներին տեսնենք Սերժ Սարգսյանի հետ քննարկումներին:

– Իհարկե, Սերժ Սարգսյանի հետ հանդիպել-չհանդիպելու հարց երբեք չի քննարկվել, որովհետև մենք քաղաքական կառույց չենք, մենք ընդամենը մեր առաջ խնդիրներ ենք դրել մեր երկրի վիճակն ուղղելու: Որպես քաղաքացի՝ իհարկե, կատարվածը տգեղ է, քանի որ դու քեզ ընդդիմություն ես հայտարարում, իշխանությունների հասցեին չգիտեմ՝ ինչեր ես ասում, և հետո հաջորդ օրը գնում և իր հետ քննարկում ես այն հարցը, որին դու դեմ էիր մինչ այդ, հայտարարում էիր, որ այդ փոփոխությունները վերարտադրման նպատակ ունեն։ Կարծում եմ՝ ժողովուրդը քաղաքական ուժերի հանդեպ իր վերաբերմունքը պետք է վերանայի: Մարդը պետք է մի ուղղություն որդեգրի, անհատ լինի, թե քաղաքական ուժ՝ պետք է իր գործողություններում հստակ լինի: Իմ անձնական կարծիքն է՝ եթե հայտարարվել ես ընդդիմություն, ուրեմն մնա ընդդիմություն: Մենք ԲՀԿ-ի հետ ճանապարհ չէինք անցնում, ճանապարհ ենք անցնում մեր ժողովրդի հետ: Հիմա ում ժողովուրդը վստահի, քաղաքական այն ուժը, որը համակրանք և վստահություն կունենա, նրա հետ էլ կհամագործակցենք: Վաղը նոր ուժեր կձևավորվեն, քաղաքական թիմ, որի ծրագրերը համահունչ կլինեն մեր ծրագրերի հետ՝ մենք կհամագործակցենք նրանց հետ: Այս քաղաքական պրոցեսները տանում են պարզության:

Իհարկե, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը կհայտնենք ծանոթանալուց, կարդալուց հետո. ինչպե՞ս կարող ենք դիրքորոշում չունենալ:

– Իսկ կառավարման ո՞ր մոդելի կողմնակից եք:

– Պետություն պահելու, պետականությունը որպես արժեք գնահատելու կողմնակից եմ: Այսօր ամեն ինչ արվում է սեփական իշխանությունը երկարաձգելու համար, իսկ այդ դեպքում իրենց առաջարկած ոչ մի մոդելի կողմնակից չեմ: Կարևոր չէ՝ ինչ կառավարման համակարգ է, եթե կառավարիչները ազգային մտածելակերպով օժտված լինեն, երկիրը նորմալ կլինի՝ անկախ համակարգից, իսկ եթե մարդիկ պետք է միայն իրենց թալանի և գրպանի մասին մտածեն, համակարգը որևէ կերպ չի գործի:

Այսօրվա ընդդիմությունից շատ շատերը, ովքեր գնացին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բազմիցս հայտարարել են, որ իշխանությունը նորից երկարաձգելու համար է արվում, բայց այսօր գնացել են հանդիպման, հիմա էլ նախադասություններ են գտնում, որ իրենց փորձեն արդարացնել, նույնիսկ փորձում են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դրական տեսակետ հայտնել։ Ինձ համար անհասկանալի է՝ այն ժամանա՞կ ազնիվ չէին, թե՞ հիմա ազնիվ չեն: Ամեն ինչ ժամանակն է բուժում:

Հիմա ո՞ր ուժերի հետ եք համագործակցություն տեսնում: Հնարավո՞ր է՝ հիմնադիր խորհրդարանի հետ միավորվեք:

– Մենք բացարձակ որևէ մեկին չենք միանում, մենք համագործակցում ենք, իսկ համագործակցում ենք այն ուժերի հետ, որոնք նույն նպատակի համար են պայքարում և կծառայեն նույն նպատակին: Մենք այսօր՝ սկսած առաջին գծից զինվորի կողքին կանգնելուց մինչև երկիրն ու պետությունը հանել փորձողների կողքին ենք կանգնած: Համագործակցել կարելի է բոլոր քաղաքական ուժերի հետ. եթե իշխանությունը որևէ լավ քայլ նախաձեռնի, ինքներս կաջակցենք, մենք մեր երկրի դուշմանը չենք, իսկ ինչ-որ մեկին միանալու խնդիր մենք մեր առաջ չենք դրել:

– Իսկ այս օրերին Ազատամարտիկների դաշինքը ինչո՞վ է զբաղված:

– Մենք համալրվում ենք մեր տղերքով: Շատ շատերը, ովքեր մտածում էին, որ մենք այս կամ այն քաղաքական ուժի հետ ենք, մեր կամ իրենց կողմից է ստեղծվել այս կառույցը, կասկածամտորեն էին մոտենում, չէին ուզում միանալ: Այսօր համոզվեցին, որ այդպես չէ, և շատ-շատ նոր մարդիկ, մեր ընկերներն են համալրում մեր շարքերը: Այսօր մենք կազմակերպչական խնդիրներ ունենք, մեր տղերքը տարբեր տեսակի խնդիրներ ունեն, որոնք պետք է պետականորեն, պետության միջոցով լուծել, որը չի լուծվում՝ մենք ենք փորձում լուծել: Իրականում շատ անելիքներ կան: Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում պետք է ձևավորվի քաղաքական դաշտ։ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ենք, և ամեն մեկը իր գործողություններով եթե չի նպաստում, գոնե պետք է չխանգարի: Այսօր նաև մենք իրավունք չունենք որևէ քայլ ձեռնարկելու, որոնց համար վաղը իրենց ձախողումները կփորձեն մեզ վրա փաթաթել: 100-րդ տարելիցից հետո մենք հնարավորություն կունենանք տեսնելու՝ քաղաքական դաշտում ով ինչպես դուրս մնաց, ինչպես իրեն պահեց։ Դրա համար մենք միշտ քաղաքական գործընթացները ուշադրության կենտրոնում ենք պահում, որ իմանանք՝ ինչ է կատարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում