Տաջիկստանի իշխանությունները Ռուսաստանին նոր պայմաններ են առաջադրել ՌԴ 201-րդ բազայի համաձայնագրի վավերացման վերաբերյալ: Նավթամթերքների մատակարարման մաքսի չեղյալ հայտարարելու և Ռուսաստանում տաջիկ միգրանտներին արտոնյալ ռեժիմ շնորհելու պահանջներին ավելացել է ևս մեկը` չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի 66 միլիոն դոլար պարտքը, որը Տաջիկստանին մատակարարում է Սանգտուդինսկի ՀԷԿ-1-ը: Վերջինիս բաժնետոմսերի 75%-ը պատկանում է ՌԴ-ին:
Ինչպես հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն, այս հարցերը քննարկվելու են փետրվարի 12-ին Դուշանբեում միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Պարբերականի տվյալներով` փորձագետները վստահ են, որ Տաջիկստանը կրկին առևտուր է անում Ռուսաստանի հետ` փորձելով քաղել առավելագույն օգուտ համագործակցության բոլոր ոլորտներում և այդ պատճառով չի սատարում ստեղծել վիճելի իրավիճակներ: