Իսրայելում երեկ կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է այն մասին, որ ընտրություններում հաղթել է «Լիկուդ» կուսակցությունը։
Twitter-ի իր էջում կառավարութան ղեկավարը գրել է, որ քվեարկության արդյունքներով հաղթել է ազգային ճամբարը՝ «Լիկուդի» գլխավորությամբ, ինչպես նաև Իսրայելի ժողովուրդը։
Քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվարկման արդյունքում «Լիկուդը» ստացել է ընտրողների ձայների 23.73 տոկոսը։ Նեթանյահուի գլխավոր մրցակիցը՝ «Սիոնիստական ճամբարը», հավաքել է 19.06 տոկոս ձայն։
Սպասվում է, որ Կնեսետում երկու կուսակցություններն էլ կստանան գրեթե նույն քանակով աթոռներ։










































