Արգենտինուհի մոդել Սաբրինա Ռավելին սենսացիոն հայտարարություն է արել DiarioShow հեռուստահաղորդման ժամանակ: Գեղեցկուհու խոսքերով, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին երկար ժամանակ սիրահետել է իրեն, առաջարկել հանդիպել, սակայն նա ամեն անգամ մերժել է Լեոին:
«Մենք Մեսսիի հետ ծանոթացել ենք երեք տարի առաջ` իմ նախկին բոյֆրենդ Ների Կարդոսոյի տանը կազմակերպված երեկույթի ժամանակ: Դեռ այն ժամանակ ես նկատեցի, որ Լեոն առանձնահատուկ հայացքով է նայում ինձ: Իմ ու Ներիի բաժանվելուց անմիջապես հետո Մեսսին անցավ գործի. նրա հաճոյախոսությունները սկսեցին էլ ավելի հաճախակի դառնալ, ես բազում ծաղիկներ էի ստանում նրանից: Լեոն ոչ մի ջանք չէր խնայում սիրտս գրավելու համար, բայց նրա բոլոր փորձերը մերժվում էին իմ կողմից:
Մեկ անգամ էլ Մեսսին ինձ հաղորդագրություն ուղարկեց, որում հարցնում էր, թե ինչու եմ ես նման կերպ վարվում: Ես նրան պատասխանեցի, որ ինքն ինձ գերում է որպես մարզիկ և հրաշալի անձնավորություն է, սակայն ոչ մի կերպ չեմ կարող նրան պատկերացնել իմ բոյֆրենդի դերում», – Ռավելիի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն:









































