Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

Խաչակրաց արշավանք լրատվամիջոցների դեմ

«Դա այն հարցն է, որտեղ լրատվամիջոցները` անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից` կարող են միավորվել, բայց ես կուզենայի, որ մենք հստակ պատկերացնենք առաջնայնությունները»,- կարծիք հայտնեց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցներին արված կոչին` միավորվելու Զրպարտության և վիրավորանքի մասին օրենքում բարեփոխումներ պահանջելու հարցում:

Նավասարդյանի խոսքերով, օրենքը միանշանակ բարելավման կարիք ունի, բայց միևնույն ժամանակ հասկանալի է, որ այդ կարգի օրենսդրության որակյալ փոփոխությունը լուրջ ժամանակ է պահանջում:

«Միջազգային նորմերը տեղայնացնելը բավականին բարդ պրոցես է և կապված է նաև դատական պրակտիկայի լուրջ ուսումնասիրման, ինչպես նաև լրատվամիջոցների ընդհանուր վիճակի ուսումնասիրման հետ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Նավասարդյանը:

Նրա գնահատմամբ, լրագրողական հանրությունն այսօր առաջին հերթին պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի հենց դատական պրակտիկայի վրա, որը բոլորովին բավարար չէ և հակասում է միջազգային ստանդարտներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերին, որոնք մեր օրենսդրության մասն են կազմում.

«Եթե մենք ընկալենք այդ նախադեպերը որպես մեր օրենսդրության մաս, որպես օրենսգրքի լրացուցիչ բովանդակություն, ապա օրենքն այդքան էլ վտանգավոր չի լինի դատարանների ճիշտ գործունեության դեպքում: Գտնում եմ, որ, մտածելով օրենքի բարեփոխման մասին, մենք այսօր պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը հենց դատարանների գործունեության վրա, և ես հույս ունեմ, որ ՄԻՊ-ը ևս իր նախաձեռնությունը, որը սկսվել էր իր հայտարարությամբ, կշարունակի»:

ԵՄԱ նախագահի կարծիքով, լրատվամիջոցների նկատմամբ դատական գործընթացների ակտիվությունը պայմանավորված է քաղաքական իրավիճակով, որը վերջին ամիսներին բավականին սրվել է.

«Բացի դրանից, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և այս պայմաններում, բնականաբար, և՛ առանձին քաղաքական շրջանակներ, և՛ ընդհանրապես իշխանամետ քաղաքական ուժերը բավականին մտահոգված են քննադատական հրապարակումներով, որոնք կարող են ազդել նաև ընտրությունների վրա: Փաստորեն, մենք այսօր տեսնում ենք խաչակրաց արշավ` քննադատական հրապարակումներ իրենց թույլ տվող լրատվամիջոցների դեմ հենց իշխանական օղակների կարկառուն ներկայացուցիչների կողմից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում