Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ, Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) իր քաղաքացիներին զգուշացրել է իրենց ամառային արձակուրդը չանցկացնել Թուրքիայում, քանի որ այնտեղ գերիշխում են հակաիսրայելական տրամադրություններ:
Թուրքիայից բացի, իսրայելցի քաղաքացիներին վտանգ սպառնացող երկրների շարքում են հայտնվել նաև Հորդանանը, Եգիպտոսը, Մարոկոն, ԱՄԷ-ն, Քենիան, Նիգերիան և վերջապես Հայաստանը:
Միևնույն ժամանակ, Իսրայելի ԱԱԽ-ն տվյալ երկրներում արդեն իսկ գտնվող իր հայրենակիցներին կոչ է արել մարդաշատ վայրերում շատ չերևալ, փողոց դուրս չգալ և այլն:
Հիշեցնենք, որ երեկ վրացական լրատվամիջոցները հայտնեցին, որ Վրաստանը նույնպես ներառվել է Իսրայելի այդ «սև ցուցակի» մեջ, ինչը պատճառաբանվել էր նրանով, որ Վրաստանում Իսրայելի քաղաքացիները կարող են առևանգվել «Հիզբոլլահ»-ի կամ «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչների կողմից:










































