Հնդկական իշխանությունների կանխատեսումների համաձայն՝ երկրի տնտեսական աճն այս տարի 5% կկազմի: Դա վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն է:
Անցած տարի ՀՆԱ-ն 6,2% է կազմել, տեղեկացնում է Associated Press-ը:
Տնտեսության աճի դանդաղեցման պատճառներից մասնագետները նշում են արժեզրկման բարձր մակարդակը, արտահանման ցուցանիշների և արտադրության տեմպերի նվազեցումը:
Հնդկաստանը Չինաստանից և Ճապոնիայից հետո տնտեսության չափերով Ասիայում երրորդ տեղն է զբաղեցնում: