Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Սերժ Սարգսյանի խորհրդանշական բացակայությունն Աստանայից

Ողջույնի ելույթ ունենալով «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում, որն անցկացվում է Երևանում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ շաբաթը Հայաստանի համար կարելի է եվրոպական համարել: Նա ասել է, որ «Եվրանեսթի» նիստից հետո ինքը մեկնելու է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարության հետ:

Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը խորհրդանշական զուգադիպությամբ տեղի է ունենալու մեկ այլ իրադարձությանը զուգահեռ, որից Հայաստանն ըստ էության դուրս է մնացել: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Աստանայում մարտի 12-ին կայանալիք Պուտին-Լուկաշենկո-Նազարբաև հետաձգված հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին՝ Աստանայում: Այդ հանդիպումը հետաձգվել էր պաշտոնապես կողմերի խիստ գրաֆիկի, իսկ ոչ պաշտոնապես՝ Պուտինի վատառողջության պատճառով: Հանդիպումը Հայաստանում մեծ ուշադրության է արժանացել նրանով, որ փաստորեն հանդիպում են ըստ էության ԵՏՄ անդամ երկրների նախագահները, սակայն առանց Սերժ Սարգսյանի: Եվ սա իսկապես տարօրինակ վիճակ էր ստեղծել՝ ցույց տալով, թե Հայաստանն ինչքան իզգոյացված և արհամարհված վիճակում է ԵՏՄ կոչված այդ կառույցում, որին անդամակցությունը պարտադրվեց շանտաժի ու սպառնալիքների միջոցով:

Եվ ահա մարտի 12-ին հետաձգված հանդիպումը կարող է կայանալ մարտի 20-ին, և այս հանդիպումից դուրս մնացած Սերժ Սարգսյանը այդ օրերին փաստորեն գտնվելու է Բրյուսելում և քննարկելու է հայ-եվրոպական հարաբերություններին ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Այս խորհրդանշականությունը, որ տեղի է ունենում Աստանայում հանդիպման հետաձգման պատճառով՝ եթե, իհարկե, հերթական անգամ էլ հետաձգում չլինի ինչ-որ պատրվակով, ըստ էության չափազանց խոսուն է ընդհանուր, գլոբալ աշխարհաքաղաքական կոնտեքստում:

Երբ ԵՏՄ-ն Հայաստանը դուրս թողնելով՝ ցուցադրաբար հավաքվում է Աստանայում, Հայաստանն այդ ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներ է ունենում Եվրամիության հետ: ԵՏՄ-ն այն տեղն է, որը Հայաստանի համար պարզապես պետականության դամբարանն է, որտեղ Հայաստանն ըստ էության պահածոյացվելու է, դառնալու է ռուս-ղազախական հարաբերությունների օբյեկտ: Հարաբերություններ, որոնք, ինչպես հայտնի է, կառուցվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ սիրախաղի տրամաբանությամբ, և Մոսկվան ու Աստանան ըստ էության մրցակցում են նույնիսկ, թե իրենցից ով պետք է ավելի լավ հարաբերությունների մեջ լինի Անկարայի ու Բաքվի հետ:

Հայաստանն ահա ներքաշվել է այս հորձանուտ և դրվել այս խաղի զոհասեղանին: Ընդ որում, այն արհամարհանքը, որին Հայաստանն արժանանում է ԵՏՄ-ական կուրսի ընտրությունից ի վեր, ըստ էության չարյաց փոքրագույնն է լինելու այն վտանգների համեմատ, որոնք դեռ սպասվում են Երևանին ԵՏՄ գոյության շարունակման ընթացքում:

Սրան զուգահեռ՝ Եվրոպա, Եվրամիության հետ հարաբերություններ, որոնք Հայաստանի համար կենսական այլընտրանք էին՝ սուբյեկտության հարցում հաստատուն դիրքեր զբաղեցնելու և այդպիսով նաև հենց հետխորհրդային տարածքում առավել ծանրակշիռ դիրքերի դուրս գալու համար: Այլընտրանք՝ անվտանգության ապահովման համար: Դա է Հայաստանի տեղն ու դերն աշխարհում, դա է այն քաղաքակրթական շրջանակը, որում Հայաստանը իրեն պետք է զգա՝ ինչպես իր ափսեում, որը Հայաստանի համար պետք է հանդիսանա բնականոն զարգացման միջավայր:

Ահա այս տեսանկյունից Հայաստանի համար, Հայաստանի հասարակության համար բացարձակապես խնդիր չպետք է լիներ, որ Սերժ Սարգսյանը բացակայում էր Աստանայում եռյակի հավաքից: Ավելին՝ այդ բացակայությունը պետք է ընկալվեր նույնիսկ որպես դրական իրողություն՝ ի՞նչ գործ ունի Հայաստանը մի շրջանակում, որտեղ լիակատար հետադիմականություն է բոլոր առումներով՝ բացառությամբ, իհարկե, կոռուպցիայի, ամբողջատիրության, մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման:

Սակայն, դժբախտաբար, Աստանա-Բրյուսել գրեթե համաժամանակյա այս կոնտրաստային խորհրդանշականությունից բացի՝ առանձնապես մեծ հեռանկարներ Հայաստան-ԵՄ հարաբերության առումով մոտ ապագայում չկան, ինչը նշանակում է, դժբախտաբար, որ Հայաստանի՝ որքան էլ որ մեծ ու ցանկալի բրյուսելյան հերթական ներկայացվածության պայմաններում, այնուամենայնիվ, ճակատագրական նշանակություն է պահպանում այն, ինչը տեղի է ունենում ԵՏՄ շրջանակներում, համենայնդեպս՝ քանի դեռ Հայաստանը շարունակում է հանդիսանալ այդ կառույցի անդամ:

Եվ այս տեսանկյունից ԵՏՄ-ն արդեն որոշակի իրողություն է, իսկ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերության նոր շրջանակը դեռ ճշտվում է, ընդ որում՝ արդեն ճշտվում է ԵՏՄ կանոններին ստորադասված վիճակում:

Անորոշ է, թե արդյոք կողմերը կհասցնե՞ն մինչև սեպտեմբեր Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ստորագրման պատրաստել համագործակցության նոր փաստաթուղթ, որպեսզի խորհրդանշականությունը գոնե ինչ-որ մասով վերջապես վերածվի Հայաստան-Եվրամիություն գործնականության:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում