Երեկ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Armtimes.com-ի տեղեկություններով, այն ընթացել է բավականին լարված մթնոլորտում: Ոստիկանապետը խիստ զայրացած է եղել: Ոստիկանության կայքը խորհրդակցությունից որևէ տեսանյութ չի հրապարակել, ինչպես դա անում էր սովորաբար:
Գասպարյանի կողմից երեկ ստորագրվել են մի շարք հրամանագրեր, որոնց թվում հատկապես մեկը արժանի է հատուկ ուշադրության: Միքայել Աֆյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Աբովյանի քննական հաշվառման բաժանմունքի պետ: Միքայել Աֆյանը ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանի որդին է: Մ.Աֆյանը 2011-ից զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության հաշվառման Կոտայքի քննչական բաժանմունքի պետի պաշտոնը և աշխատանքից ազատվելով՝ ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել 2013թ. ապրիլ ամսին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































