Friday, 17 05 2024
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան

Ես անելիք չեմ տեսնում նման կուսակցություններում. Կարապետ Ռուբինյան. Hraparak.am

Ընդդիմության դաշտը քայքայելուց, ԲՀԿ-ն կազմալուծելուց հետո Սերժ Սարգսյանը շարունակում է պառակտել ու հեղինակազրկել ոչ իշխանական մյուս ուժերին: Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը քննարկելու պատրվակով ՀՀՇ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների այցելությունը նախագահական պառակտման պատճառ է դարձել այդ կուսակցություններում: Ոմանք շտապել են ընդունել Սերժ Սարգսյանի հրավերը, մյուսները դատապարտում են դա: Այսպես, ՀՀՇ վարչության անդամներ Արարատ Զուրաբյանը և Ալիկ Արզումանյանը հանդիպման հրավերն ընդունել են՝ առանց վարչության անդամ Կարապետ Ռուբինյանի հետ քննարկելու: Թեմայի շուրջ Hraparak.am-ը զրուցել է Կարապետ Ռուբինյանի հետ:

– Պարոն Ռուբինյան, անցած շաբաթ Ձեր կուսակիցները հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ` սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը քննարկելու, ինչն արժանացավ Ձեր բացասական վերաբերմունքին: Մինչ հանդիպումն արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է Ձեզ հետ: Եվ ի՞նչն է կոնկրետ Ձեր բացասական վերաբերմունքի պատճառը, հատկապես, որ ՀՀՇ-ն ի սկզբանե խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից է եղել:

– Ինձ համար միանգամայն անսպասելի էր այդ այցը: Զարմացած եմ, որ նման կարևոր և ակնհայտորեն վիճահարույց որոշումը կայացվել է առանց վարչությունում քննարկելու: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն, ճիշտ եք, ՀՀՇ-ն կողմ է արտահայտվել, անձամբ էլ կողմ եմ: Բայց դա ի՞նչ կապ ունի ծավալվող իրադարձությունների հետ: Եթե ռեժիմը պատրաստ է ցանկացած պահի, սեփական շահից դրդված, ոտնահարել Սահմանադրությունը և յուրացնել իշխանությունը, ապա ի՞նչ տարբերություն՝ խորհրդարանական կառավարման համակարգ է այնտեղ նկարագրված, թե նախագահական: Հարց տվե՞լ եք ձեզ, այդ ինչո՞ւ միայն իր լիազորությունների ավարտի նախաշեմին որոշեց մեջտեղ բերել սահմանադրական բարեփոխումների մի ծրագիր, որի մասին ակնարկ անգամ չկար իր նախորդ երկու ընտրարշավների ժամանակ և անցած կառավարման անփառունակ տարիների ընթացքում: Ավելին, նաև այդ ընթացքում կտրուկ դեմ է արտահայտվել այլ ուժերի արած նմանատիպ առաջարկներին: Ակնհայտ է, որ «բարեփոխման» այս պրոցեսը նախաձեռնելը պայմանավորված էր միմիայն Սերժ Սարգսյանի լիազորությունների մոտալուտ ավարտով և բռնազավթված իշխանությունը ոչ մի դեպքում ռեժիմի ձեռքից բաց չթողնելու մոլուցքով:

– Կուսակցության վարչության անդամների հակասական դիրքորոշումը նման առանցքային հարցերի շուրջ ինչի՞ կարող է հանգեցնել, հնարավո՞ր է ստիպի Ձեզ լքել կուսակցությունը:

– Ես տեղյակ չեմ վարչության մյուս անդամների դիրքորոշմանը: Որքան գիտեմ, այդ հարցով նիստ չի գումարվել: Ես ինքս ժամանակավորապես բացակայում եմ երկրից, բայց հիմա կապի միջոցներն այնքան շատ են ու մատչելի, որ ոչինչ չէր խանգարում ինձ հետ նույնպես Բաղրամյան 26 այցի հարցը քննարկելուն կամ գոնե նախապես տեղեկացնելուն: Եթե այդ հանդիպումը նշանավորում է ռեժիմի վերացման խնդրի առաջնահերթության վերանայում և ռեժիմի հետ հարմարվողական քաղաքականության սկիզբ, ապա ես անելիք չեմ տեսնում նման կուսակցությունում:

– Կուսակցությունից դո՞ւրս եք գալու:

– Բաղրամյան 26 այցելածները երևի ինձ, ինչպես և ողջ հասարակությանը, պետք է բացատրություններ տան, թե ինչ ստացան այդ այցից: Մինչ այժմ ռեժիմի վերացումը երկիրը կործանումից փրկելու միակ միջոց համարողներն ինչի՞ դիմաց գիտակցաբար գնացին սպանությունների, բռնությունների, հալածանքների ու կեղծիքների միջոցով իշխանությունը զավթած մեկի հետ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ քննարկելու: Չէ՞ որ գիտեին, որ ռեժիմից զզված և բռնապետին ատող ժողովրդի ճնշող մեծամասնության արհամարհանքին էին արժանանալու: Մինչ այդ բացատրություններն ստանալը, ես կսահմանափակվեմ միայն հայտարարությունով, որ կոպիտ սխալ եմ համարում այդ այցը և չեմ կիսում պատասխանատվությունը դրա համար: Չեմ ուզում, հեռու գտնվելով, հապշտապ որոշում կայացնել:

 

Ամբողջությամբ` hraparak.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում