Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ՉԼ 1/8 եզրափակչում «Մոնակո»-ի հետ կայանալիք պատասխան խաղը: Առաջին խաղում լոնդոնյան ակումբը սեփական հարկի տակ պարտվել է 1:3 հաշվով:
«Ֆավորիտի կարգավիճակում չենք: Սաներս «Մոնակո»-ին հաղթելու շատ մեծ ցանկություն ունեն: Հուսով եմ՝ խաղադաշտում կթողնենք մեր ողջ ուժերը:
Իհարկե, կնախընտրեի առաջին խաղում հաղթել 3:0 հաշվով, բայց մենք ընտրության հնարավորություն չունենք: Հաճախ լինում է այնպես, որ իրավիճակը շտկելու հնարավորություն չես ունենում: Պատասխան խաղն իրադրությունը շտկելու շանս է մեզ համար:
Խաղացողներս գիտեն բոլոր սխալները, որը թույլ են տվել առաջին խաղում: Բավականաչափ փորձ ունենք երեքշաբթի օրը հասկանալու, որ ամեն ինչ կախված է մեզնից»,- Վենգերի խոսքերը մեջբերում է ESPN-ը:








































