Friday, 17 05 2024
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները

ՏԻՄ ընտրություններում հիմնականում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական համայնքապետերը

Կիրակի օրը ՀՀ մարզերի 33 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ էին: Համայնքներից 26-ում ընտրում էին համայնքի ղեկավար, մնացածում՝ ավագանու անդամներ, իսկ երկուսում՝ ավագանու անդամներ ու համայնքի ղեկավար:

Նշենք, որ Արագածոտնի մարզի Արմավիր համայնքում քաղաքապետի ընտրություններ էին, որտեղ վերընտրվել է ընտրապայքարում միայնակ մնացած համայնքի ղեկավար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին՝ Ռուբեն Խլղաթյանը՝ ստանալով ընտրողների 8169 ձայն:

Մնացած համայնքներում հիմնականում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական համայնքապետերը: Մասնավորապես, Արագածոտնի մարզի Նալբանդյան համայնքում ընտրվել է գործող ղեկավար, ՀՀԿ-ական Գրիգոր Մկրտչյանը, Հովտամեջում և Հայկավանում ընտրվել են միակ առաջադրված թեկնածուները: Միայն Նոր Արմավիր համայնքում է գործող ՀՀԿ-ական գյուղապետը պարտվել մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածուի՝ Արթուր Ավետիսյանին:

Շիրակի մարզի Արփենի համայնքում, որտեղ իրար հետ մրցում էին երկու եղբայր, ընտրվել է գործող համայնքապետի եղբայրը՝ Արսեն Առաքելյանը՝ ստանալով 96 ձայն: Մյուս եղբայրը հավաքել է ընդամենը 35 ձայն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրություններն անցել են հանգիստ, Ընտրական օրենսգրքին համապատասխան: Միայն առանձին համայնքներից են ընտրության օրը ահազանգեր ստացվել, որոնք Մուկուչյանի խոսքով՝ անհրաժեշտ ձևով ուսումնասիրվել են, ընտրատարածք են մեկնել ԿԸՀ աշխատակիցները, և բոլոր ահազանգերը ուսումնասիրվել են: «Իսկ մնացած մասով միայն ահազանգերի բովանդակությունը հուշում էր՝ խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ»,- ասաց Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է դիմում-բողոքներին, ապա ԿԸՀ նախագահի խոսքով՝ ընտրության օրը միայն թիվ 41 ընտրատարածքից է դիմում ստացվել գրանցված թեկնածուի վստահված անձի կողմից, որը վերաբերել է վստահված անձանց համար աշխատատեղ հատկացված չլինելուն: «Նույն պահին աշխատակիցները մեկնել են նշված տարածք, ուսումնասիրել դիմումը, համապատասխան բոլոր միջոցները ձեռք են առնվել»,- ասաց Մուկուչյանը:

Այնուամենայնիվ, Մուկուչյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ դեռ երեկոյան ժամը 18:00-ը ժամանակ կա դիմում-բողոքներ ներկայացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում