Sunday, 21 06 2026
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Թուրքերը սպանել են Սողոմոն Թեհլերյանի մորն ու եղբորը, իսկ մյուս եղբորն ու քույրերին՝ առևանգել

Սողոմոն Թեհլերյանի պատմությունը

1897 թ., Բագառիճ

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում հնչած կրակոցը վերջ դրեց 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ Փաշայի կյանքին, որն «Իթիաթ» կուսակցության պարագլուխներից մեկն էր, երիտթուրքական հեղափուխությունից հետո ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտկոմի նախագահ, 1916 թվականից՝ Մեծ Վեզիր:

Կրակողը Սողոմոն Թեհլերյանն էր: Իսկ մինչ այդ, դեռևս 1914 թվականից Թեհլերյանի ընտանիքն անցել է բազմաթիվ փորձությունների միջով: Թուրքրեը սպանել են նրա մորն ու եղբորը, իսկ մյուս եղբորն ու քույրերին՝ առևանգել:

Սողոմոն Թեհլիրեան ծնած է 2 Ապրիլ 1897-ին, Կամախի գաւառի Բագառիճ գիւղը: Հայրը վաճառական էր: Երկու եղբայր եւ երեք քոյր ունէր: Երբ Սողոմոն երեք տարեկան էր, ընտանիքը կը փոխադրուի Երզնկա, ուր կը ստանայ իր ուսումը:

1914-ին պատերազմը կը սկսի եւ հայ զինուորները կը զօրակոչուին: 1915-ի Մայիսին լուր կը տարածուի, թէ դպրոցները պիտի գոցուին եւ ուսուցիչները ուրիշ տեղ պիտի ղրկուին:

Այրերը խումբերով կը տարուին եւ անոնց ջարդուելուն լուրերը կը հասնին Երզնկա: 1915-ի Յունիսի սկիզբին լուր կը տարածուի, թէ բոլոր հայերը պիտի բռնագաղթեցուին: Շատ չանցած, Երզնկայի հայերը կարաւան կազմած կը շարժին: Երբ խումբը քաղաքէն դուրս կու գայ, «պահապան» ոստիկանները կը կեցնեն զայն եւ կ՚ուզեն խումբին դրամն ու թանկագին իրերը կողոպտէլ: Ճիշտ այդ պահուն, կարաւանին առջեւէն հայ գաղթականներուն վրայ կրակ կը բանան: Թուրք ոստիկան մը Սողոմոնին քոյրը կ՚առեւանգէ: Թուրք ոստիկանները ջարդելու կը սկսին: Սողոմոնի եղբօր գլուխը կացինով կը ճեղքեն: Թուրք խուժանն ալ կը միանայ ոստիկաններուն: Մայրը գետին կը փռուի: Սողոմոն գլխուն հարուած մը ստանալով` գետին կ՚իյնայ: Թերեւս երկու օր այդ վիճակին մէջ կը մնայ: Երբ աչքերը կը բանայ՝ շուրջը դիակներ կը տեսնէ: Սողոմոն իր մօր դիակը կը տեսնէ, իսկ եղբօրը դիակը իր վրայ ինկած էր: Միւս եղբայրն ու քոյրերը անհետացած էին:

Սողոմոն Թեհլիրեան լեռներուն վրայ ծուարած գիւղ մը կ՚երթայ: Գիւղացի քիւրտ պառաւ մը իր տունը կ՚ընդունի զայն, հակառակ անոր, որ կառավարութիւնը խստիւ արգիլած էր թուրքերուն եւ քիւրտերուն՝ իրենց տուներուն մէջ հայ պահել: Սողոմոն քրտուհիին տունը կը մնայ մինչեւ որ վէրքերը կը բուժուին: Քիւրտերը Սողոմոնին քրտական հագուստներ կու տան եւ կը թելադրեն Պարսկաստան անցնիլ:

Թեհլիրեան երկու ամիս Տերսիմի քիւրտերուն մօտ կ՚ապաստանի: Հոս պատսպարուած ուրիշ փախստական հայերէ կ՚իմանայ, թէ Խարբերդի մէջ ալ ջարդեր տեղի ունեցած են:

Ան երկու ուրիշ փախստականներու հետ դէպի արեւելք կ՚ուղղուի: Անոնք խոտերով կը սնանին լեռներուն վրայ: Ընկերներէն մէկը թունաւոր խոտ կ՚ուտէ ու կը մահանայ: Կը յառաջանային ցերեկը քնանալով եւ գիշերը քալելով: Վերջապէս, ռուսական սահմանը կը հասնին: Թեհլիրեան կ՚անցնի Պարսկահայքի Սալմաստ քաղաքը, ուր կը հիւանդանայ: Ապաքինելէ յետոյ Թիֆլիս կ՚երթայ եւ տարի մը հոն կը մնայ: Սողոմոն վաճառականի մը մօտ կ՚աշխատի ապրուստը ճարէլու համար:

Երբ ռուսերը Երզնկան կը գրաւեն, Սողոմոն 1916-ի վերջերը հոն կը մեկնի ու իրենց տան մէկ մասը քանդուած կը գտնէ: Երբ դռնէն ներս կը մտնէ` ուշաթափ գետին կ՚իյնայ: Երզնկայի մէջ երկու իսլամացուած հայ ընտանիքներ եւ քանի մը ուրիշ հայեր կային միայն` ընդամէնը քսան հոգի: Սողոմոն տան մէջ իր հօր պահած 4800 թրքական ոսկիները կը գտնէ ու կ՚առնէ: Մէկ ու կէս ամիս Երզնկա մնալէ յետոյ, ան  կ՚անցնի Թիֆլիս, եւ ռուսերէն սորվէլու համար հինգ ամիս Ներսիսեան դպրոցը կը յաճախէ: Երկու տարի Թիֆլիս մնալէ յետոյ, 1919-ի Փետրուարին Սողոմոն Կ. Պոլիս կը մեկնի: Երկու ամիս ետք կ՚անցնի Սալոնիկ, հոնկէ ալ` Փարիւզ 1920-ին: Սողոմոն ուսանելու մեծ փափաք ունէր, սակայն անոր միտքը միշտ խառնաշփոթ էր: Ամէն անգամ որ անոր աչքերուն առջեւ ջարդերու տեսարաններ կ՚երեւային, ջղային նոպաներ կ՚ունենար:

Սողոմոն Թեհլիրեան 1920-ի ամբողջ տարին Փարիզ մնացած է:

«Թեհլիրեան Արդարահատոյցը», խմբագիր`  Յարութիւն Քիւրքճեան, հրատարակութիւն Հ. Յ. Դաշնակցութեան, Համազգայինի «Վահէ Աէթեան» տպարան, Պէյրութ, 1981, 424 էջ: (Տե՛ս Վկայարան Հայկական ցեղասպանութեան, գիրք Դ., պատրաստեց` Յարութիւն Իսկահատեան, Պէյրութ, 2012, էջ 99 -103):

 

armeniangenocide100. org

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում