Wednesday, 01 07 2026
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր

Բուդդայի ութ դասերը

«Բուդդա» թարգմանաբար նշանակում է «արթնացած» կամ «պայծառացած»։ Բուդդայի ուսմունքում չկա ոչինչ, որը կհակասի որևէ այլ ուսմունքի ներդաշնակությանը՝ լինի այն կրոնական, թե փիլիսոփայական։

Այս դասերն ունիվերսալ և հավերժական են, իսկ դրանց ծանոթանալը՝ օգտակար և հետաքրքիր։

1. Քչից սկսելը նորմալ է։ Կուժն աստիճանաբար է լցվում՝ կաթիլ առ կաթիլ։ Ամեն վարպետ երբևէ սիրող է եղել։ Եթե դուք հետևողական ու համբերատար եք, կհասնեք հաջողության։ Ոչ ոք չի կարող հաջողության հասնել մի գիշերվա ընթացքում։ Հաջողում են նրանք, ովքեր պատրաստ են սկսել քչից և ջանասիրաբար աշխատել, մինչև կուժը կլցվի։
2. Մտքերը նյութականանում են։ Մեր գիտակցությունն ամեն ինչ է։ Եթե մարդը խոսում կամ գործում է վատ մտքերով, նրան հետապնդում է ցավը։ Եթե մարդը խոսում կամ գործում է ազնիվ մտադրություններով, նրան հետապնդում է երջանկությունը։ Ճիշտ մտածելակերպը կտա այն ամենը, ինչ կցանկանաք։ Սխալ մտածելակերպը վերջիվերջո կկործանի ձեզ։

3. Ներել։ Զայրույթն ինքդ քո մեջ զսպելը նույնն է, թե վերցնես տաք ածուխը՝ ցանկանալով այն ևս մեկի վրա նետել, բայց հենց ինքդ կվառվես։ Երբ դուք ազատում եք նրանց, ովքեր ձերբակալված են «աններելիության» բանտում, դուք այդ բանտից ազատում եք ինքներդ ձեզ։ Դուք ոչ ոքի չեք կարող ճնշել՝ ձեզ ևս չճնշելով։ Սովորեք ներել։ Սովորեք արագ ներել։

4. Ձեր արարքներն իմաստ ունեն։ Զարգանալու համար դուք պիտի գործեք, գործել պետք է ամեն օր։ Ասացվածքն ասում է. «Աստված ամեն թռչնի որդ է տալիս, բայց այն չի գցում բույնը»։ Բուդդան ասել է. «Ես չեմ հավատում ճակատագրին, որը մարդկանց բաժին է ընկնում, երբ նրանք գործում են, բայց ես հավատում եմ այն ճակատագրին, որը մարդկանց բաժին է ընկնում, երբ նրանք անգործության են մատնված»։

5. Փորձեք հասկանալ։ Մենք դադարել ենք պայքարել հանուն ճշմարտության, մենք սկսել ենք պայքարել ինքներս մեզ համար։ Նախ փորձեք հասկանալ և միայն հետո ջանացեք, որ հասկանան ձեզ։ Դուք պիտի ամեն ջանք գործադրեք դիմացինի տեսակետը հասկանալու համար։ Լսեք նրանց, հասկացեք նրանց տեսակետները և դուք հանգստություն ձեռք կբերեք։ Առավելապես կենտրոնացեք երջանիկ, քան ճիշտ լինելու վրա։

6. Հաղթեք ինքներդ ձեզ։ Ավելի լավ է հաղթել ինքդ քեզ, քան շահել հազարավոր պայքարներ։ Այդպիսի հաղթանակը ձեր ձեռքից չեն կարող առնել ո՛չ հրեշտակները, ո՛չ սատանաները, ո՛չ դրախտը, ո՛չ դժոխքը։ Ինքդ քեզ հաղթելու համար պիտի վերահսկես մտքերդ, որոնք չպիտի փոթորկվեն՝ ինչպես ծովի ալիքներ։ Դուք կարող եք մտածել. «Ես չեմ կարող կառավարել իմ մտքերը։ Միտքը գալիս է, երբ ուզում է»։ Դրան ես պատասխանում եմ. «Դուք չեք կարող թռչնին արգելել թռչել ձեր գլխավերևով, դուք կարող եք խանգարել նրան բույն դնել ձեր գլխին»։

7. Ապրեք ներդաշնակ։ Ներդաշնակությունը գալիս է ներսից։ Դրսում մի փնտրեք այն, ինչ կարող է լինել միայն ձեր սրտում։ Իրականությունն այն է, որ ներդաշնակություն կարելի է գտնել միայն քո իսկ ներսում։ Ներդաշնակությունը նոր աշխատանք կամ նոր ամուսնություն չէ, այն հոգու խաղաղությունն է, և այն սկսվում է ձեզանից։

8. Շնորհակալ եղեք։ Եկեք ոտքի կանգնենք և շնորհակալություն հայտնենք այն բանի համար, որ եթե անգամ մենք շատ բան չենք սովորել, գոնե շատ ժամանակ չենք վատնել, իսկ եթե նույնիսկ ժամանակ ենք կորցրել, ապա գոնե չենք հիվանդացել, եթե հիվանդացել ենք, գոնե չենք մահացել։ Միշտ կգտնվի ինչ-որ բան, որի համար արժե շնորհակալություն հայտնել։ Այնքան վատատես մի եղեք, որ մի պահ, անգամ վեճի ժամանակ, անկարող եք գիտակցել ընդամենը 10 բան, որոնց համար արժե շնորհակալ լինել։ Ոչ բոլորն են կարողացել արթնանալ այս առավոտ, երեկ ոմանք քնել են վերջին անգամ։ Միշտ կա ինչ-որ բան, որի համար արժե շնորհակալ լինել։

12 դրույթ-հիշեցումներ Բուդդայից՝ երջանիկ կյանքի համար

Կյանքում մարդու ամենամեծ թշնամին հենց ինքն է։

Մարդու կյանքում ամենամեծ հիմարությունը սուտն է։

Ամենամեծ տխրությունը նախանձն է։

Ամենամեծ սխալն ինքն իրեն կորցնելն է։

Ամենամեծ մեղքն անշնորհակալությունն է։

Ամենամեծ կորուստը հույսի կորուստն է։

Ամենամեծ հարստությունը առողջությունն ու միտքն են։

Ամենամեծ նվերը մեծահոգությունն է։

Ամենամեծ թերությունը չհասկացվածությունն է։

Ամենամեծ մխիթարությունը բարի գործերն են։

Մարդու կյանքում ամենից ավելի ցավակցության է արժանի սեփական անձի արժանապատվության նվաստացումը։

Ամենից շատ հիացմունքի է արժանի անկումից հետո բարձրանալը։

Կարճ և իմաստուն խորհուրդ Բուդդայից

Կյանքում ամենակարևոր ունակություններից մեկն ամեն վատ բանն արագ մոռանալն է. չկենտրոնանալ անհաջողությունների վրա, չապրել վիրավորանքներով, չբարկանալ, ոխ չպահել։ Չարժե աղբը հոգին լցնել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում