Այսօր՝ մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Հարությունյանը իր վարած ЗИЛ մակնիշի 695 UU 63 համարանիշի աղբատար ավտոմեքենայով Մովսես Խորենացի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 177 տան պատին:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով պատը մասամբ փլուզվել է և, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: