Saturday, 27 06 2026
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Հարվածում են, և վերջ

Հայաստանում հայտարարվել է հակակոռուպցիոն նոր խորհրդի ստեղծման մասին, որը պետք է գլխավորի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Շարունակեք ընթերցել, որքան էլ կարող է ձեզ խանգարել ծիծաղի, նույնիսկ քրքջալու անզուսպ ցանկությունը: Այո՛, այո՛, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հակակոռուպցիոն խորհուրդ է ստեղծվելու, որին նաև Ազգային ժողովի խմբակցություններից են ներկայացուցիչներ մասնակցելու:

Թե որ խմբակցությունները ներկայացուցիչներ կգործուղեն այս խորհուրդ, դեռ պարզ չէ, թեև ենթադրվում է, որ կգործուղեն բոլոր նրանք, ովքեր տառապում են պետականության սրված զգացումով և անձի երկվությամբ միանգամից: Այսինքն` նրանք, որոնք մի կողմից զբաղված են պետականության այսօրվա թալանի լեգիտիմացիայով և հասարակության գոլորշին պարբերաբար բաց թողնելով, իսկ մյուս կողմից ամեն անգամ պետականությանը հղում անելով` փորձում են հասարակության վրա մանրել իրենց քաղաքական պարտությունները, անհաջողությունները կամ կուլիսային գործարքները:

Այսինքն` եթե պատրաստ են Սերժ Սարգսյանի հետ դեմ առ դեմ նստել, ինչո՞ւ պետք է նույն կերպ պատրաստ չլինեն նստել Հովիկ Աբրահամյանի դեմ ու քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի հարցը: Ի դեպ, այդ քննարկումները կարելի է անել հենց Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող հյուրանոցներից մեկում, ոչ թե կառավարությունում: Ոչ այն պատճառով, որ կառավարությունում Հովիկ Աբրահամյանն այսօր կա, վաղը չկա: Պարզապես հյուրանոցում ավելի ճիշտ կլինի, որովհետև կպայքարեն արդեն գիշեր-ցերեկ: Իսկ Հայաստանում կոռուպցիան այնպիսի մի մեծ խնդիր է, այնպիսի ծավալներ ունի, որ նույնիսկ գիշերներն ու ցերեկները չեն բավարարի արդյունավետ պայքարի համար:

Այս ամենին, իհարկե, շատ դժվար է լուրջ մոտենալ, մինչդեռ խնդիրն, իհարկե, լուրջ է, ավելի քան լուրջ: Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար թթվածնի նման է անհրաժեշտ, որովհետև կոռուպցիան խլում, կլանում, խժռում է Հայաստանի Հանրապետության պոտենցիալը, դատարկում պետությունը և՛ նյութական, և՛ ֆինանսական, և՛ հոգեբանական առումով, մարդկանց մղում արտագաղթի: Սակայն, մեղմ ասած, որևէ կերպ հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես են կոռուպցիայի դեմ պայքարելու մարդիկ, որոնք ըստ էության կոռուպցիայի իրեղեն ապացույցներ են, որոնք իրենց կյանքը բարեհաջող դասավորել են կոռուպցիայի օգնությամբ:

Ինչպե՞ս է Հայաստանի իշխող համակարգը պայքարելու կոռուպցիայի դեմ, եթե այդ համակարգի համար կոռուպցիան հարաբերությունների հիմք է, այսպես ասած` ոսկրածուծը այս համակարգի, և դրա բացակայությունը համակարգը կդատապարտի հաշմանդամության: Նման դեպքում կա ժողովրդական պարզ խոսքը՝ կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես: Ինչպե՞ս է հայաստանյան իշխող համակարգը կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է: Անկեղծ ասած` որևէ կերպ չենք պատկերացնում:

Մենք տեսել ենք, թե ինչպես է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տարվել մեր հարևան Վրաստանում, որտեղ այդ երևույթը արմատից չէր կտրվել, չէր վերացել, սակայն տարբերությունը, փոփոխությունն ուղղակի աչք ծակող էր: Սակայն այդ պայքարը ստացվել էր միայն այն բանի շնորհիվ, որ դրան ձեռնամուխ եղած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձեռնամուխ էր եղել համակարգը փոխելուն, համակարգն էր փոխել կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ, էլ չասած ընդհանրապես երկրի աշխարհաքաղաքական համակարգը փոխելու նրա գործողությունների մասին:

Հայաստանը ոչ միայն չի փոխում համակարգը, այլ, ըստ էության, էլ ավելի է խորացել համակարգային ճահճում` անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը կամ ռուսական համակենտրոնացման ճամբարին: Եվ այս իրողությունն է՛լ ավելի աներևակայելի և ֆանտաստիկայի ժանրի է վերածում կոռուպցիայի դեմ պայքար հասկացությունը:

Ամփոփելով` կարող ենք ընդամենը եզրակացնել, որ Հայաստանի իշխանական համակարգում պարզապես ձեռնարկվում է մի հերթական իմիտացիոն քայլ, որի նպատակները կարող են տարբեր լինել, սակայն արդյունքների մասով կասկած ունենալ չենք կարող՝ Հայաստանում կոռուպցիան որևէ նոր հարված չի ստանա, որովհետև նման մտադրությունների պարագայում խորհուրդներ չեն ստեղծում, հարվածում են, և վերջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում