Հունաստանի կառավարությունը վախենում է, որ թոշակներ և պետական աշխատողներին աշխատավարձ տալու համար իր գումարները կվերջանան արդեն մարտի վերջին: Այս մասին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը տեղեկացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին` մարտի 13-ին, Բրյուսելում իրենց հանդիպման ժամանակ, գրում է Frankfurter Allgemine Zeitung-ը:
«Ցիպրասն անհապաղ ֆինանսավորման կարիք ունի: Դրա համար նա պետք է համոզի Եվրոխմբին և Եվրոպական Կենտրոնական բանկին բարեփոխումներ անցկացնելու իր ցանկության մեջ, և դա պետք է անի արդեն հաջորդ շաբաթ»,- ասել է Շուլցը:
Նշվում է, որ դրա հետ կապված Շուլցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունքերը Ցիպրասին կոչ են արել Եվրոխմբին նամակ հղել, որտեղ Աթենքը բարեփոխումներ անցկացնելուն հակվածություն կկարողանա հայտնել:








































