Գերմանիայի ավելի քան 100 քաղաքացիներ Ուկրաինայի արևելքում միացել են անջատողականների շարքերին՝ հաղորդում է Welt am Sonntag պարբերականը:
Համաձայն պարբերականի հետաքննության՝ խոսքը հիմնականում գնում է նախկին ԽՍՀՄ տարածքից վերաբնակեցվածների մասին: Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, անջատողականների շարքերում կան նաև Բունդեսվերի նախկին զինվորներ:
Համաձայն Գերմանիայի օրենսդրության՝ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների մասնակցող գերմանացի կամավորականներին կարիք չկա վախենալ հայրենիքում քրեական պատասխանատվությունից:
Սակայն, ըստ փորձագետ Շտեֆան Մայերի, նման գործողությունները պետք է դարձնել քրեորեն պատժելի:







































