Էր-Ռիադում ԱՄՆ դեսպանատունը, Ջիդում և Դահրանում հյուպատոսությունը կփակվեն ապրիլի 15-ին ու 16-ին՝ հաղորդել է դիվանագիտական առաքելությունը իր վեբ-կայքում:
Դեսպանատունը փակվել է անվտանգության սպառնալիքների մեծացման պատճառով՝ նշվում է հայտարարությունում: Թե որտեղից է այդ սպառնալիքը գալիս՝ դեսպանատունը դեռ չի հաղորդել:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին ուշադիր լինել այն ամենին, ինչ տեղի է ունենում շրջակայքում և հավելյալ անվտանգության միջոցներ ձեռք առնել երկրով շրջագայելու դեպքում: Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ի քաղաքացիներին ուշադիր գնահատել Սաուդյան Արաբիա իրականացրած այցի վտանգը և սահմանափակել ճանապարհորդությունները երկրի ներսում, եթե դրանք անհրաժեշտություն չեն»,- մանրամասնել են դեսպանատանը:







































