Այսօր վաղ առավոտից ակտիվ քննարկվում է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի նշանադրությունը: Ա. Զախարյանն Armlur.am-ի հետ զրույցում պատմել է իր սիրեցյալի հետ հանդիպման, իրենց պլանների և հետագա անելիքների մասին:
–Անի´, շնորհավորում ենք Ձեզ նշանադրության առթիվ:
–Շնորհակալ եմ շատ: Բոլոր աղջիկներին մաղթում եմ գտնել իրենց երկրորդ կեսին և իրական սիրո համը զգալ:
-Կպատմե՞ք` ինչպես ծանոթացաք նրա հետ:
-Արսենի հետ ծանոթացել ենք Facebook-ով: Դա նախորդ տարվա ամռանն էր: Նա շատ ճիշտ մոտեցում էր ընտրել ինձ հետ զրույցի բռնվելու համար: Նրա կողմից նախ մասնագիտական դրսևորումներ եղան:
–Կմանրամասնեի՞ք:
-Նա ինձ հետ հանդիպում խնդրեց մշակութային ոլորտի մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով զրուցելու համար: Մենք հանդիպեցինք, զրուցեցինq, երկար քննարկեցինք առկա խնդիրները: Ապա հանդիպումներն ավելի հաճախակի դարձան:
Ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում













































