Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` ապրիլի 11-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակից ու ծառատունկից առաջ մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են բակերի, այգիների ու պուրակների սանմաքրման աշխատանքներ: Գործընթացին ներգրավված են ինչպես համատիրությունների, այնպես էլ վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցները:
Օգտագործվում է նաև հատուկ տեխնիկա, որով հիմնականում կազմակերպվում է թափոնների բարձումն ու տեղափոխումն աղբավայրեր: Սանմաքրման աշխատանքներին զուգահեռ, տարածքները նաև բարեկարգվում և բերվում են պատշաճ տեսքի:












































