«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեայի ընկերուհին՝ երգչուհի Էդուրնե Գարսիան, խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս Մանչեսթեր քաղաքը:
«Մանչեսթերն այդքան էլ լավը չէ, որքան ներկայացվում է: Այն մեծ աղբաման է: Մշտապես ստիպված ես փնտրել ինչ-որ հետաքրքիր, գեղեցիկ վայրեր: Բայց նույնիսկ դրանք ոչ մի կերպ չեն կարող համեմատվել Իսպանիայի տեսարժան վայրերի հետ:
Միակ պատճառը, որի համար այստեղ եմ, Դավիդի ներկայությունն է: Նրա հետ կապրեմ ցանկացած վայրում: Դա առանձնահատուկ բավականություն է»,- հայտարարել է իսպանուհին:











































