Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին 75 մլն ֆունտ կհատկացնի կազմի համալրման նպատակով:
Պորտուգալացի մասնագետը ցանկանում է այդ գումարով 3 ֆուտբոլիստ հրավիրել՝ 2 պաշտպան ու կիսապաշտպան:
Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում է գտնվում Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկատվություն տարածվեց, որ չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալու հանգամանքին, լոնդոնյան ակումբը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել պորտուգալացի մասնագետին:







































