Ադանայի գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանը քաղաքային գրադարան է բացել, որում պահպանվելու են Ադանայի և Կիլիկիայի (այժմյան Թուրքիայի Չուքուրովայի շրջան- խմբ.) մյուս շրջանների վերաբերյալ Օսմանյան կայսրության և Հանրապետության շրջանում հրատարակված տարատեսակ փաստաթղթեր։
Գրադարանում ընդգրկվել են թերթեր, գրքեր, լուսանկարներ, զեկույցներ, քարտեզներ և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Կիլիկիայի շրջաններին և, մասնավորապես, Ադանային։
Ինչպես հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, գրադարանում հայերի վերաբերյալ տարբեր լեզուներով գրականություն կա։






































