«Ատլետիկո»-ի նախկին հարձակվող Դավիդ Վիլյան անչափ գոհ է, որ աշխատել է Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ:
«Սիմեոնեն նման չէ մյուս մարզիչներին: Նրա հետ աշխատած ժամանակահատվածն իմ կարիերայի ամենակարևոր իրադարձույուններից է: Այն միշտ հաճույքով կհիշեմ, երբ ավարտեմ կարիերաս: Լավ է, որ ծանոթացա այդ մարզչի հետ:
Նրանից շատ բան եմ սովորել: Ուրախ եմ, որ Սիմեոնեի հետ աշխատելու հնարավորություն ունեցա»,- Marca-ն մեջբերում է Վիլյայի խոսքերը:







































