Tuesday, 16 06 2026
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ

ԵՄ-ը «աչք է փակում» պատերազմի հրձիգ Ադրբեջանի վրա, քանի որ այն իր նավթի մատակարարն է. Frankfurter Rundschau

Inopressa.ru կայքի փոխանցմամբ, գերմանական Frankfurter Rundschau թերթում տպագրվել է Նադյա Էրբի «Կովկասում պատերազմի վտանգի առաջացումը» խորագրով հոդվածը.

«Վրաստանում տեղի ունեցած և ողջ աշխարհը լարվածության մեջ պահած պատերազմից դեռ չի անցել 3 տարի, և արդեն Կովկասին սպառնում է նոր պատերազմ, ինչն առավել տևական և արյունալի կստացվի, քան 2008 թվականին Վրաստանի պարագայում էր: Նոր պատերազմի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել Եվրոպայի անվտանգության համար:

Ըստ որում` չպետք է աչք փակել մոտալուտ վտանգի վրա: Սակայն միջազգային հանրությունը և, որ առավել կարևոր է, ԵՄ-ը մի կողմ են քաշվել, քանի որ պատերազմի հրձիգ Ադրբեջանը հանդիսանում է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա նավթի մատակարար և կարևոր գործընկեր Nabucco նախագծի իրականացման հարցում:

Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակ մեծացնում է իր ռազմական ծախսերը: Վերջին շրջանում Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է 45 տոկոսով` մինչև 3 միլիարդ դոլար, ինչը կազմում է այդ երկրի պետբյուջեի գրեթե 1/5-ը:

Պաշտոնական Բաքուն արդեն ակնհայտորեն սպառնում է ռազմական գործողություններով: Միևնույն ժամանակ 1994 թվականին կողմերի միջև կնքված զինադադարը շարունակում է մնալ շատ փխրուն. հայ-ադրբեջանական շփման գծում գնալով առավել են հաճախակիանում փոխհրաձգությունները, որոնց արդյունքում կողմերը կորուստներ են կրում սպանվածների ու վիրավորների տեսքով: Այդ ամենը յուրաքանչյուր պահի կարող է հանգեցնել բաց պատերազմի:

1990-ական թվականների սկզբին տեղի ունեցած պատերազմից հետո, որի արդյունքում զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, երկու կողմն էլ զգալիորեն ամրապնդել է իր զինված ուժերը: Տիրապետելով զգալի և ժամանակակից ռազմական պոտենցիալի` հակամարտող կողմերից յուրաքանչյուրն ունակ է ոչնչացնելու հակառակորդի խոշոր բնակավայրերն ու ենթակառուցվածքների կարևոր մասը:

Ընդ որում` եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ կողմերը տիրապետում են գրեթե հավասար ուժի, ապա չպետք է ակնկալել, որ վերսկսվելիք ռազմական գործողությունները կավարտվեն այնքան արագ, ինչպես 2008 թվականին Վրաստանի պարագայում էր:

Վերսկսված պատերազմը աղետալի հետևանքներ կարող է ունենալ նաև Եվրոպայի համար, քանի որ գոյություն ունի այնպիսի վտանգ, որ Ռուսաստանն ու Թուրքիան կներքաշվեն հակամարտության մեջ: Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանի ապակայունացումից կարող են օգտվել իսլամական ուժերը` իրենց համակիրներին մոբիլիզացնելու համար:

Չնայած մուսուլմանական Ադրբեջանն ունի աշխարհիկ երկարամյա ավանդույթներ, Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակը վկայում է այն մասին, որ այդ տարածաշրջանը կարող է արագորեն վերածվել ահաբեկչական բազայի:

ԵՄ-ը և միջազգային հանրությունը պետք է շատ արագ գործեն: Վրաստանում Բրյուսելն իր անկախ դիտորդներով բավականին հաջող հանդես եկավ որպես անկախ միջնորդ: Նմանատիպ մի բան էլ հնարավոր է Լեռնային Ղարաբաղի պարագայում: ԵԱՀԿ-ն պետք է ուժեղացնի այդ տարածաշրջանում իր առաքելությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, պետք է ուժեղացնեն իրենց ճնշումը հակամարտող կողմերի վրա` բանակցային գործընթացը շարունակելու համար:

Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի օրինակները ցույց տվեցին, թե տարածքային չլուծված հակամարտությունները ինչպես են դանդաղեցնում ժողովրդավարությունը տարածաշրջանում: Ադրբեջանի նախագահ Ալիևը, ով 2003 թվականին այդ պաշտոնը ժառանգել է հորից, այս հակամարտությունը հաճույքով օգտագործում է, որպեսզի իր հայրենակիցների ուշադրությունը շեղի ներքաղաքական խնդիրներից:

Տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակը բնորոշող Transparency International կազմակերպության ցանկում տեղ գտած 178 երկրների թվում Ադրբեջանը զբաղեցնում է 134-րդ տեղը, ինչն առաջին հերթին վկայում է այն մասին, որ երկրի հումքային հարստությունն առաջին հերթին բաժին է ընկնում իշխանական ընտրանուն:

Իրավիճակն առավել վատթար է մամուլի ազատության հարցում: Բաքվի ռեժիմը վճռականորեն հետապանդում է իրեն քննադատող լրագրողներին:

Արդեն 10 տարի է, ինչ Ադրբեջանը ԵԽ անդամ է: Բացի այդ, լինելով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից` Ադրբեջանը պարտավոր է բարեփոխումներ իրականացնել: Սակայն, ինչպես երբեք, հեռու է լիարժեք ժողովրդավարության կարգավիճակին հասնելուց: Դրանում մեղավոր է նաև ԵՄ-ը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում