Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի մասին, տեղեկացնում է AS-ը:
«Որոշ մարդիկ չեն սիրում մեզ, սակայն մենք կանտեսենք նրանց: Քրիշտիանու Ռոնալդուն վերջերս ստացավ իր երրորդ «Ոսկե Գնդակ»-ը: Թիմում բոլորի մոտ առկա է անկայունություն, սակայն նրանք աշխատում են, որպեսզի ուղղեն դա:
Ռոնալդուի երազանքն է երրորդ «Ոսկե Գնդակ»-ը նվաճելը: Քրիշտիանու Ռոնալդուն լրագրողների հետ կսկսի շփվել ՉԼ-ի գավաթը նվաճելուց հետո»,- հայտարարել է Պերեսը:








































