Ստամբուլի Շիշլի թաղամասի Փանգալթը հայկական մասնավոր դպրոցի (Մխիթարյան միաբանության կողմից ստեղծված վարժարան – խմբ.) աշակերտները Թուրքիայի Հանրապետության ազգային օրհներգի՝ «Անկախություն երթի» (թուրք.՝ İstiklâl Marşı) ընդունման 94-ամյակի կապակցությամբ այցելել են օսմանյան շրջանի բանաստեղծ Մեհմեթ Աքիֆ Էրսոյի անվան մշակույթի և արվեստի թանգարան։ Հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Բացի աշակերտներից, ճանաչողական այցին մասնակցել են նաև դպրոցի ղեկավար անձնակազմն ու ուսուցիչները։
Նշենք, որ Թուրքիայի ազգային օրհներգի խոսքերի համար հայտարարված մրցույթում հաղթած Մեհմեթ Աքիֆ Էրսոյի հայրը եղել է ալբանացի, իսկ մայրն ունեցել է ուզբեկական արմատներ։ Օրհներգը հաստատվել է 1921 թվականի մարտի 12-ին։









































